Ղազախստանը ծրագրում է երկրորդ գազատարը կառուցել դեպի Չինաստան․ Bloomberg

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է գազի մատակարարումների ավելացման համար երկրորդ խողովակաշարի կառուցման հարցը, որը կարող է մեծացնել Ռուսաստանի հետ մրցակցությունը չինական շուկայում, գրում է Bloomberg-ը:

«Չնայած Չինաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղելու մասին տեղեկություններին՝ գազի պահանջարկը շարունակում է աճել։ Մենք հույս ունենք կոնսենսուսի հասնել Չինաստան արտահանման ծավալների ավելացման հարցում»,- գործակալությանն ասել է QazaqGaz-ի խորհրդի նախագահ Սանժար Ժարկեշովը:

Նրա խոսքով՝ երկրորդ խողովակաշարը կարող է կառուցվել 2-3 տարվա ընթացքում, իսկ շինարարության մեկնարկի մասին որոշումը սպասվում է այս տարվա վերջին։ Ծրագրի արժեքը կկազմի 3-6 մլրդ դոլար, այն ֆինանսավորելու համար QazaqGaz-ը հաջորդ տարի 1 մլրդ դոլարի եվրոպարտատոմսեր կթողարկի։

Ներկայում Ղազախստանը տարեկան շուրջ 4 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանում Չինաստան, մինչդեռ ներքին սպառումը երկրում կազմում է մոտ 21 միլիարդ խորանարդ մետր։ 2023 թվականին Ղազախստանն ու Չինաստանը երկարաձգեցին արտահանման պայմանագիրը երեք տարով։

Ռուսաստանը Չինաստանին գազ է մատակարարում «Սիբիրի ուժ» խողովակաշարով։ 2024 թվականին մատակարարման ծավալը կկազմի 30 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2025-ին այն պետք է հասնի առավելագույնը 38 միլիարդի։

Միաժամանակ, «Գազպրոմը» չինական շուկային վառելիքը վաճառում է զեղչով. հաջորդ տարի Չինաստանը ռուսական գազը կստանա 261 դոլարով՝ հազար խորանարդ մետրի դիմաց, ինչը 35%-ով ցածր է եվրոպական ներկայիս գներից (402 դոլար):

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի