Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցել է Մարկ Ռյուտեին

Լուրեր

08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցել է Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Արարողությունը տեղի  է ունեցել Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, գրում է Current time-ը։

Լիազորությունների փոխանցման պահը նշելու համար Ստոլտենբերգը Ռյուտեին է փոխանցել 1963 թվականին Իսլանդիայի կողմից ՆԱՏՕ-ին նվիրած մուրճն ու հրավիրել նրան զբաղեցնելու Հյուսիսատլանտյան խորհրդի ղեկավարի աթոռը։

Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր վերջին տասը տարիներին։ Նրան փոխարինած Մարկ Ռյուտեն 2010 թվականի հոկտեմբերից Նիդերլանդների վարչապետն ու ընդհանուր գործերի նախարարն է եղել։

Ստոլտենբերգը Ռյուտեին ներկայացրել է որպես լավ ընկերոջ ու գործընկերոջ, որի հետ միասին երկար տարիներ աշխատել են։

«Նա լավ գիտի ՆԱՏՕ-ն, և դա լավ գիտեն ամբողջ դաշինքում։ Մարկը 14 տարի աշխատել է որպես վարչապետ՝ ղեկավարելով չորս տարբեր կոալիցիոն կառավարություններ: Ուստի նա գիտի, թե ինչպես հասնել փոխզիջումների և կոնսենսուս ստեղծել։ Սրանք հմտություններ են, որոնք բարձր են գնահատվում այստեղ՝ ՆԱՏՕ-ում: Ուստի ՆԱՏՕ-ն լավ ձեռքերում կլինի»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ իրեն հիմա ավելի հեշտ է լքել դաշինքը՝ իմանալով, որ այն ղեկավարելու է Ռյուտեն։

«Եկել է հեռանալու ժամանակը։ Ինձ փոխարինող հիանալի իրավահաջորդ կա։ Սակայն ինձ համար դժվար է լքել դաշինքը և այն կազմակերպությունը, որին ծառայել եմ 10 տարի։ Բոլոր այն մարդկանց, բոլոր պետություններին, որոնց հետ ես աշխատել եմ, իհարկե, կկարոտեմ»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի