Ուկրաինայի ՊՆ ղեկավարն աշխատանքից ազատել է իր չորս տեղակալներին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է իր ութ տեղակալներից չորսին աշխատանքից ազատելու մասին։ Նա ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Ստանիսլավ Գայդերի, Ալեքսանդր Սերգեյի, Յուրի Ջիգիրի և Լյուդմիլա Դարագանի հրաժարականի մասին որոշումն այսօր կներկայացվի Նախարարների կաբինետին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ումերովի տեղեկացմամբ՝ Գայդերը կտեղափոխվի պաշտպանության նախարարի գրասենյակի ղեկավարի պաշտոնին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարը կադրային փոփոխությունների որոշումը բացատրել է իր ղեկավարած գերատեսչության համակարգին ներկայացվող պատերազմի ժամանակի պահանջներով։

«Բոլոր գործընթացները պետք է լինեն հստակ և վերահսկվող։ Դրանց վրա ազդելու ցանկացած արտաքին կամ ներքին փորձ անընդունելի է»,- գրել է նա։

Միաժամանակ, Ումերովը հայտնել է պաշտպանական գնումների համակարգի բարեփոխման և «Սպեցտեխնոէքսպորտ» պետական ​​ձեռնարկությունը Գլխավոր հետախուզական վարչությունից Պաշտպանության նախարարությանը փոխանցելու մասին:

Նա նաև նշել է Պաշտպանական գնումների գործակալության և Թիկունքի ապահովման պետական օպերատորի բարեփոխումների գործընթացի շարունակման մասին՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու շրջանակում։

«Առաջիկայում երկու կառույցների համար էլ կստեղծվեն դիտորդական խորհուրդներ»,- հավելել է պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի