Գործ ունենք մաֆիայի կողմից պետության դեմ պայքարի հետ. Արթուր Սաքունցը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման մասին

Լուրեր

25.02.2026 | 12:29
Ֆինն Գերագուսյանը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 12:23
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել
25.02.2026 | 12:12
Որ հասցեներում ջրամատակարարումը շուրջօրյա չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը ցանկ է հրապարակել
25.02.2026 | 12:00
Թոշակները կբարձրանան մինչև 10 հազար դրամով // մանկապարտեզի տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել․ ԼՈՒՐԵՐ
25.02.2026 | 11:55
1 ժամ 48 րոպե. Թրամփը ելույթով է հանդես եկել
25.02.2026 | 11:44
«Վեոլիա Ջուր»-ը՝ գիշերները ջրամատակարարումը դադարեցնելու մասին
25.02.2026 | 11:36
Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան
25.02.2026 | 11:27
«ԱԶ Ալկմար» – «Նոա» խաղի մրցավարները հայտնի են
25.02.2026 | 11:20
Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 0.03 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
25.02.2026 | 11:03
Երևանում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով
25.02.2026 | 10:55
«Ինտերը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:45
Թուրքիայում F-16 կործանիչ է կործանվել, օդաչուն զոհվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 10:38
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք
25.02.2026 | 10:35
2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում․ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
25.02.2026 | 10:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.94%-ով և կազմել 5155.80 դոլար
Բոլորը

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը շատերին զարմացրեց: Factor.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ առավել ուշագրավ էր խոսակցության թեման` Մարտի 1-ին զինված ուժերի միջոցով սահմանադրական կարգի տապալման հետ կապված քրեական գործը:

Արթուր Սաքունցը նշեց, որ ձայնագրությունը լսելով, շատ տհաճ տպավորություն է ստացել: Իրավապաշտպանին ամենաշատը մտահոգել է դատավորի` ԱԱԾ տնօրենին զանգելու փաստը: Պարոն Սաքունցի կարծիքով` Արթուր Վանեցյանը պետք է չունենա նման խոսակցություններ դատավորների հետ: «Երկրորդ մտահոգությունս այն, է որ գաղտնալսում են անվտանգության ծառայության պետի խոսակցությունը: Մինչև հիմա կարծում էի, թե միայն ԱԱԾ-ն և Ոստիկանությունն ունեն նման հնարավորություն: Բանից պարզվեց, որ կան նաև այլ կառույցներ: Չգիտենք` դրանք երկրի ներսո՞ ւմ են, թե՞ դրսում:

Եթե հարցնեք` ո՞ ւմ է ձեռնտու նրանց գործունեությունը, պատասխանը, կարծում եմ, պարզ է այն թեմայից, որի մասին խոսվում է: Իհարկե, ես սպասում եմ, որ շահագրգիռ կողմերը հանդես կգան որոշակի գնահատականներով: Հիշում եմ, որ ժամանակին տարածել էին Ալեքսանդր Արզումանյանի և Նիկոլ Փաշինյանի խոսակցությունը: ԱԱԾ նախկին պետն այն ժամանակ ասաց` լավ ենք արել, որ լսել ենք:

Ես կարող եմ արձանագրրել հետևյալը.

1.Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ ԱԱԾ և ՀՔԾ պետերը ստիպված լինեն պարզաբանել գաղտնալսման հետ կապված մանրամասներ: Էլ չեմ խոսում վարչապետի մասին:

2.Օրինականության համար պատասխանատու գերատեսչություններն այսօր գործ ունեն մաֆիոզ կառույցների հետ, որոնք երկար տարիներ վերահսկել են գործարարներին և փորձել կառավարել ընդդիմադիրներին` օգտագործելով հենց նույն գաղտնալսման մեթոդը:

3․ Գաղտնալսման թեման չի վերաբերել որևէ մեկի նկատմամբ սպանություն իրականացնելուն: Թեման չի վերաբերել կոռուպցիոն գործարքներին: Թեման վերաբերել է պետության և նրա քաղաքացիների դեմ ծանր հանցագործություն կատարած անձանց նկատմամբ գործողությունների իրավական հիմքերին: Շատ պարզ է, որ Հատուկ քննչական ծառայությունը` հանձինս պետի և գործը վարող քննիչների, կարող է օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ դատարան: Այդ գործը կարող է հանձնարարվել ԱԱԾ-ին , քանի որ խոսքը անվտանգության դեմ իրականացված ծանր հանցագործության մասին է:

Միանշանակ է, որ նոր իրավիճակում իրավապահները պետք է լինեն բացառապես օրինականության դաշտում` առանց սխալվելու իրավունքի: Հանցագործություն կատարած այդ խումբը պահել է իշխանությունը, զգացել է իրեն անպատժելի: Այսօր էլ պատրաստ է օրինական և ապօրինի ցանկացած միջոցի: Բայց նրանց նկատմամբ քրեական հետապնդման ողջ գործընթացը պետք է լինի միայն օրենքի շրջանակներում:

Նրանք փորձեցին օգտագործել Կրեմլի աջակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարն անվանեցին քաղաքական հետապնդում: Ոչինչ չանցավ: Հիմա դիմում են այսպիսի մեթոդների: Գործ ունենք մաֆիայի կողմից պետության դեմ պայքարի հետ: Պետական մարմինների ներկայացուցիչները, հաշվի առնելով սա, պետք է զգոն և պատասխանատու լինեն: Այդ դատավորը, որի մասին հիշատակվում է,եթե վախենում է, թող հրաժարական տա: Նա պետք է պարզաբանի` ինչո՞ւ էր զանգել ԱԱԾ պետին:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստեղծել են համակարգ, որը հիմնված է ահաբեկումների, գաղտնալսումների և ճնշումների վրա: Առաջ նրանք այդ ամենն օգտագործում էին` որպես իշխանություն, հիմա` պաշտպանվելու համար: Բայց ես չէի պատկերացնում, որ այդ աստիճանի:

Ինչպե ՞ս կարող էր իրականացվել գաղտնալսումը: Վանեցյանն ասում է` Ժնևում է եղել: Տարբերակ կա, որ մեկը մտել է այդ հեռախոսային խոսակցության ալիքի մեջ: Հնարավոր է նաև, որ դա եղել է օտար պետության հատուկ ծառայություններից: Կարծում եմ` ՌԴ-ից, քանի որ մարտի 1-ի հետ կապված հարցերում Ռուսաստանը շահագրգիռ կողմ է: Այդ պետության պաշտոնյաների վերջին հայտարարությունները` խոսքերիս ապացույց: Սկսում եմ նաև հասկանալ ՀՀԿ կարկառունների ակտիվացումը: Նրանք լուրջ շահագրգռվածություն ունեն Մարտի 1-ի գործը կոծկելու գործում, որի տարբերակներից մեկը հենց ապատեղեկատվությունն է ու նման հնարքները: Բնականաբար, տարբերակ է նաև իրավական եղանակը, այսինքն` օգտվելը փաստաբանական ծառայությունից: Գործ ունենք հակառակորդի հետ, որը չունի բարոյականության զգացում: Կրկնում եմ` ներկա պաշտոնյաները պետք լինեն զգույշ և բացառեն անփութությունը»։

 

Լեւոն Փանոսյան