Գալստանյանն ասի՝ Աղազարյանին եթե մատաղ անենք, ապա Արցախը, Կարսը հետ կբերենք, ես կգնամ՝ գլուխս կդնեմ, թող անի․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Բոլորը

Մայր տաճարի վերաօծման արարողությունը մասնակցում էին վարչապետը, ՔՊ-ականներ, նախկիններ։ Այս փաստը լայն մեկնաբանման առիթ էր տվել՝ այն համատեքստում, թե ինչո՞ւ էր եկեղեցու վերնախավի գործունեությունը քննադատող ՔՊ-ն այնտեղ հոգևորականների հետ, արդյո՞ք հաշտվել են հոգևոր և աշխարհիկ իշխանությունները։ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է՝ կաթողիկոսը պիտի Բագրատ Գալստանյանի վարքուբարքին գնահատական տա, թե չէ՝ լարվածությունը եկեղեցու և իշխանության միջև չի անցնի։

«Իր լեքսիկոնը, իր աչքերի արտահայտությունը այդ կարգի հոգևորականին անհարիր են»,- ասաց պատգամավորը։ Մեր հարցին՝ ո՞նց պետք է կաթողիկոսը նման գնահատական տա, եթե Բագրատ Գալստանյանն ասում էր, թե իր ղեկավարած շարժումն ունի կաթողիկոսի օրհնությունը, ինչից կարելի է ենթադրել, որ հավանություն է տվել նրա գործողություններին։

«Դե, դա լղոզված հայտարարություն էր և չէր նշանակում, որ Կաթողիկոսը կոնկրետ այդ քայլերին հավանություն է տվել։ Այդուհանդերձ, քանի դեռ կաթողիկոսը չի ասում, որ հոգևորականը պետք է զերծ մնա քաղաքական գործըթնացներից, կամ՝ ինքը դուրս գա իր հոգևոր ծառայությունից, կամ էլ թող որպես քաղաքացի ակտիվ մասնակցություն ունենա քաղաքական գործընթացներին։ Կամ եթե չէ, ուրեմն՝ չէ։ Գնահատականը պետք է տրվի, որովհետև եկեղեցին շատ կարևոր այլ դերակատարություն ունի, ինքը պետք է, ըստ էության, կատարի իր հովվական գործը»

Ամիսներ առաջ եկեղեցուն հարկելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ՔՊ-ականներ, սակայն Բագրատ Գալստանյանի շարժման՝ ամառային արձակուրդ գնալուն զուգահեռ՝ անհետացավ նաև իշխանականների այդ գաղափարը։ Հիմա Գալստանյանը հոկտեմբերի 2-ին վերադառնում է․ Հովիկ Աղազարյանին հարց ուղղեցինք՝ հնարավո՞ր է՝ ՔՊ-ում էլի հիշեն ՀԱԵ-ին հարկելու մասին։ «Երբ ասվում է՝ եկեղեցին պետք է հարկվի, դա շատ ընդհանրական գաղափար է և դա չպետք է այդպես հասկանալ, եկեղեցու տնտեսական գործունեությունը պետք է հարկվի։ Եթե եկեղեցին ունի շինություն, որն օգտագործվում է միայն և միայն իր կանոնադրական նպատակների համար, այդ շինության համար պետք չէ, որ ինքը հարկ վվճարի։ Եթե ինքը վարձով է տալիս, այո, պետք է հարկվի»։ Իսկ ինչո՞ւ նախագիծ չեկավ խորհրդարան հարկման մասով։ Գործարքի՞ է իշխանությունը գնացել եկեղեցականների հետ․ «Ես ձեզ և հեռուստադիտողներին հայտարարում եմ, որ ինքս առաջիկա օրերին կհետաքրքրվեմ, թե մեր գործընկերները այդ ֆրոնտում որտեղ են հասել և եթե հանկարծակի նշմարվի հետքայլ, ես ինքս կնախաձեռնեմ եկեղեցու տնտեսական գործունեության հարկման նախագիծ»,- խոստացավ նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան