Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

Լուրեր

30.09.2024 | 21:15
Գալստանյանն ասի՝ Աղազարյանին եթե մատաղ անենք, ապա Արցախը, Կարսը հետ կբերենք, ես կգնամ՝ գլուխս կդնեմ, թող անի․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2024 | 21:06
Եվրոպան ՌԴ-ի դեմ նոր տիպի պատժամիջոցներ է պատրաստում
30.09.2024 | 20:56
Հայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները
30.09.2024 | 20:48
Կոտայքի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
30.09.2024 | 20:29
Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը՝ ԵԽԽՎ օրակարգում
30.09.2024 | 20:15
ՌԴ-ն որոշ եկեղեցականների միջոցով ՀՀ-ում անկայունություն է ուզում ստեղծել, իր դրածոներին բերել իշխանության․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2024 | 20:00
Իրանը հայտարարել է, որ «Հըզբոլլահ»-ի առաջնորդի սպանությանը պատասխան է պատրաստում
30.09.2024 | 19:49
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
30.09.2024 | 19:35
Ֆրանսիայում Ադրբեջանի իշխանությունների քննադատ էմիգրանտը հարձակման է ենթարկվել
30.09.2024 | 19:21
ՆԱՏՕ-ի նիստին ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին
30.09.2024 | 19:11
Ընդգծվել է «Թումո» կենտրոնների զարգացման ու բոլոր մարզերում նման կենտրոններ հիմնելու կարևորությունը. վարչապետն ընդունել է Սեմ Սիմոնյանին և Էլի Աքիլյանին
30.09.2024 | 19:00
Ինչո՞ւ են Հայաստանում թմրանյութերը դարձել մատչելի և հասանելի․ ինչպես կանխել ահագնացող վտանգը․ Քննարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2024 | 18:46
Առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին. Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի առևտրի նախարարին
30.09.2024 | 18:31
Բորելը ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ նիստ է հրավիրել Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ
30.09.2024 | 18:22
ԲԸՏՄ-ն առգրավել է «ՏՕԶ-63» որսորդական հրացան
Բոլորը

Սեպտեմբերի 30-ի գիշերվա ժամը 1-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Արմավիրի մարզի պարեկները Հուշակերտ-Վանանդ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենայի սրահում կա որսորդական ակոսափող հրազեն, որի համար վարորդն ուներ համապատասխան փաստաթղթեր: Սակայն մեքենայում կային նաև փամփուշտներ, այդ թվում` մեկ տուփ ինքնաձիգի մարտական փամփուշտ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով Արմավիր քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդին պարեկները ներկայացրել են ոստիկանության Բաղրամյանի բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են: