Կոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ

Լուրեր

26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող «Honda Kona» մակնիշի և հարևանությամբ կայանված «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներն այրվում են․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում վնասված ավտոմեքենաների սեփականատերերը տուժող են ճանաչվել և հարցաքննվել։

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայր հանդիսացող ավտոկայանատեղին և այրված ավտոմեքենաները, առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։

Ձեռնարկված ապացուցողական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 23-ամյա երիտասարդ է:

Վերջինս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ` հայտնելով, որ արարքը կատարել է սոցիալական ցանցում այլ անձանց հետ հաղորդակցությունից ստացած տպավորությունների ազդեցությամբ:

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, երիտասարդն իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել է «Honda Kona» մակնիշի ավտոմեքենայի վրա և հրկիզել այն, որի հետևանքով այդտեղ կայանված այլ անձանց պատկանող «Opel» և «BMW X6» մեքենաները նույնպես այրվել են՝ ավտոմեքենաների սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրկիզմանն այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ: