Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ

Լուրեր

26.06.2026 | 20:56
Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում
26.06.2026 | 20:49
Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադին ժամանել է Հայաստան
26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի ունեցավ Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի բացման արարողությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում: Այն նախաձեռնել եւ իրագործել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Բացման արարողությանը հաջորդեց մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին․ տեղեկացնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։

Ավրորա Մարդիգանյանը երիտասարդ աղջիկ էր, որն, անցնելով Հայոց ցեղասպանության սարսափների միջով, կարողացավ նոր կյանք սկսել Ամերիկայում: Նա դարձավ համր կինոյի դարաշրջանի հոլիվուդյան աստղ եւ բարերար: Նրա պատմությունը խորապես հուզել էր Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին եւ Ռուբեն Վարդանյանին, որոնք 2015 թ. որոշեցին ի պատիվ նրա անվանակոչել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվեց՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Հուշակոթող-քանդակը հարգանքի տուրք է նաեւ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 միլիոն սրբադասված նահատակներին: Հուշարձանին ի պահ է տրված Ավրորա Մարդիգանյանի՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող եւ Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից։

«Որպես հայ՝ ինձ համար մեծ նշանակություն ունի այս հուշակոթող-քանդակը։ Այն արտահայտում է մեր երախտագիտությունն Ավրորա Մարդիգանյանին եւ մեր ուրախությունը, որ նա վերջապես տուն վերադարձավ»,- ասաց թատերագետ եւ երգահան Մարինե Ալեսը, որը՝ որպես «Ավրորայի» Ստեղծագործական խորհրդի նախագահ, իր առաջնորդությամբ եւ տեսլականով օգնել է կյանքի կոչել այս գաղափարը: «Հուշակոթող-քանդակը նաեւ մեր հարատեւ հիշողության եւ հարգանքի խորհրդանիշն է: Ես խորապես հավատում եմ, որ մենք պատասխանատվություն ունենք հաջորդ սերնդի առաջ՝ փոխանցելու նրանց համամարդկային արժեքներ, հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է մեծագույն մարտահրավերների առաջ»:

Երկկողմանի հուշակոթող-քանդակի հեղինակն իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է: Այն արտացոլում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը՝ նրա անցած ճանապարհը Ցեղասպանության վայրագությունների միջով եւ փրկությունն ԱՄՆ-ում: Քանդակի մի կողմում պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհներին. նրանց թվում է երիտասարդ Ավրորան: Քանդակի ճակատային մասում նա առանձնանում է՝ որպես կին, որը հաղթեց մահն ու իր պատմությունը պատմեց աշխարհին՝ սերունդների համար դառնալով խիզախումի եւ վերապրումի մարմնացում: Քանդակի երկու կողմերը միաձույլ չեն. դրանց միջեւ հեռավորությունը թույլ է տալիս, որ լույսի եւ ստվերի միջոցով միահյուսվեն Ավրորայի կյանքի երկու փուլերը:
«Այս քանդակի ստեղծումը բարդ եւ միաժամանակ խորապես ոգեշնչող մարտահրավեր էր, ուստի ինձ համար եւ խոնարհում, եւ պատիվ է ներկայացնել այն այսօր»,- ասաց հուշակոթող-քանդակի հեղինակ Վիգեն Ավետիսը: «Նվիրված լինելով սքանչելի Ավրորա Մարդիգանյանին՝ այս հուշարձանը նշանակալիորեն համալրում է Երեւանի մարդասիրական պատկերը՝ որպես խիզախության, փրկության եւ հարատեւ հույսի վկայություն: Ես հավերժ երախտապարտ եմ այս ոգեշնչող նախագծի մասնակիցը լինելու համար»:

Ի թիվս այլ հարգարժան հյուրերի՝ բացման արարաղությանը ներկա էին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամներ Աննա Աֆեյանը, Էրիկ Էսրայիլյանն ու Արման Ջիլավյանը, Երեւանի քաղաքապետարանի, Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչներ:

Հուշակոթող-քանդակը հանդիսավոր բացեցին Վերոնիկա Զոնաբենդը եւ Աննա Աֆեյանը` միանալով «Ավրորայի»՝ մարդասիրության եւ երախտագիտության կոչին: Միջոցառմանը ելույթ ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, որը ներկաներին հուզեց հայկական ստեղծագործությունների տպավորիչ կատարումներով:

Հատուկ այս առիթով Մատենադարանից դուրս է բերվել XXI դարում այնտեղ ստեղծված առաջին՝ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրության ներկայացվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատմությանն ու գործունեությանը նվիրված այս յուրօրինակ ձեռագրի վերջին էջը՝ նորաբաց հուշակոթող-քանդակի պատկերով: «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մինչեւ 2024 թ. հոկտեմբերի 7-ը: