ՀՀ և ԵՏՄ անդամ երկրների միջև հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով. Էկոնոմիկայի փոխնախարար

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Եթե ապավինենք մաքսային ծառայությունների տվյալներին, ապա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների միջև աճել է 7,3 տոկոսով։ Նույն աճը նկատվում է նաև նախորդ տարիներին, սակայն մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքը մի փոքր հետ է մնում այդ ամենից։

Դրա համար Հայաստանում մենք ունենք երկու պետական ծրագիր, որոնք օգնում են ստեղծել ենթակառուցվածքային նոր հնարավորություններ։ Առաջին ծրագրով մենք սուբսիդավորում ենք տոկոսադրույքները։ Դա լիզինգային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել կամ կառուցել գյուղատնտեսական պահեստներ, սառցարաններ, վերամշակման սարքավորումներ և այլն: Երկրորդ ծրագրով և նույն պայմաններով կարելի է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ փոխադրումների համար»,-ընդգծել է Արման Խոջոյանը։

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը նաև մեծ ներդրումներ է կատարում ճանապարհների հիմնանորոգման համար։

«2024 թվականին 150 միլիոն դոլար է հատկացվել ճանապարհների հիմնանորոգման և 15 միլիոն՝ տեխնիկական վերանորոգման համար։ Ներկայումս Հայաստանի մարզերում ճանապարհները կամ արդեն գտնվում են լավ վիճակում, կամ վերանորոգման գործընթացում են»,-եզրափակել է Խոջոյանը։