Ապագա քրեական ոստիկաններին ներկայացվել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) փորձը

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կրթության նոր մեթոդաբանությամբ քրեական ոստիկանների պատրաստման գործընթացը մոտենում է ավարտին։ Մասնագիտական կարողությունների առավել բարելավման և փորձի փոխանակման նպատակով քրեական ոստիկանները շփումներ են ունեցել ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության, ԹՊԻՀ գրասենյակի գործընկերների հետ․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Թեմայի շրջանակներում ՀԴԲ կցորդ Ալեքս Տիցայը ներկայացրել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հիմնական գործառույթները և փորձը օպերատիվ տեղեկատվության մշակման, փոխանակման և օգտագործման շրջանակներում։

Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումը որպես ուսումնական գործընթացում կարևոր բաղադրիչ՝ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանն ընդգծել է, որ այն կնպաստի ապագա քրեական ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի մասնագետ Մարիցա Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ նմանօրինակ նախաձեռնությունները կնպաստեն ԱՄՆ-Հայաստան իրավապահ մարմինների արդյունավետ կապի ապահովմանն ու համագործակցության ընդլայնմանը։

Ծավալվել է ակտիվ քննարկում ապագա քրեական ոստիկանների և ամերիկյան գործընկերների միջև։ Ընդգծվել է, որ նմանատիպ հանդիպումները միտված են քրեական ոստիկանների կարողությունների զարգացմանը. պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ուղղություններով շարունակել համագործակցությունը։

Փորձի փոխանակմանը միտված նման միջոցառումները նպաստում են քրեական ոստիկանի նոր կերպարի ձևավորմանը և ձեռք բերված գիտելիքների տեղայնացմանը՝ զարգացնելով օպերատիվ և արագ արձագանքման հմտություններ։