Ռուսական ուժերը Կրիվոյ Ռոգում հարվածել են ոստիկանության շենքին. կա զոհ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքի շրջանային ոստիկանության շտաբի վրա։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի տեղական իշխանություններն ու իրավապահ մարմինները։ ՌԴ հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել հինգը, որոնցից երկուսը հոսպիտալացվել են, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Մահացած կնոջը գտել են շենքի փլատակներում, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Կրիվոյ Ռոգում, բացի վարչական շենքից, վնասվել է 23 առանձնատուն, 3 ինը հարկանի շենք և ուսումնական հաստատություն»,- գրել է Լիսակը։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները՝ «արձանագրելով Ռուսաստանի Դաշնության հերթական ռազմական հանցագործությունը», հայտնում է Դնեպրոպետրովսկի շրջանային դատախազությունը։ Պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու փաստով նախաքննություն է սկսվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի