Նյու Յորքի քաղաքապետը Անկարայի պահանջով Հայոց ցեղասպանության մասին հայտարարության չի արել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ դատախազները Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրանք են առաջադրել՝ Թուրքիայից նախընտրական քարոզարշավի համար անօրինական ներդրումներ և շքեղ ճանապարհորդությունների առաջարկներ ընդունելու համար։ Հրապարակվել է 57 էջանոց մեղադրական եզրակացությունը, որում դատախազները ներկայացրել են ենթադրյալ սխեման, այն սկսվում է 2014 թվականին և օգնել է ֆինանսավորել Ադամսի 2021 թվականի քաղաքապետի նախընտրական արշավը և նրան տրամադրել անվճար սենյակներ շքեղ հյուրանոցներում և սնունդ՝ բարձրակարգ ռեստորաններում, գրում է Reuters-ը։

Մեղադրական եզրակացության մեջ  նշվում է նաև, որ  որ Թուրքիայի պահանջով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակի օրը հայտարարություն չի արել։

«2022 թվականի ապրիլի 21-ին թուրք պաշտոնյան Ադամսի աշխատակցին հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, որ մոտենում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և բազմիցս  Ադամսի աշխատակցից երաշխիքներ խնդրել, որ Ադամսը որևէ հայտարարություն չի անի Հայոց ցեղասպանության մասին։ Ադամսի աշխատակիցը  հաստատել է, որ Ադամսը հայտարարություն չի անի Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ադամսը որևէ նման հայտարարություն չի արել»,-ասվում է մեղադրական եզրակացության մեջ։

Բացի այդ ՝ դատախազները պնդում են, որ Թուրքիայից ստացած ֆինանսավորման դիմաց ՝ գործելով թուրք դիվանագետի խնդրանքով, Ադամսը ճնշում է գործադրել քաղաքային անվտանգության տեսուչների վրա, որպեսզի թույլ տան երկրի նոր 36-հարկանի հյուպատոսությունը ժամանակին բացել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի 2021 թվականի սեպտեմբերի այցի համար, թեև այն տապալելու էր  հակահրդեհային ստուգումը։

Բրուքլինի թաղամասի նախագահ լինելու ժամանակ՝ Ադամսն օգտվել է  տասնյակ հազարավոր դոլար արժողությամբ թուրքական ավիաընկերության անվճար ճամփորդությունից և վճարել է 600 դոլար երկու գիշերվա համար Ստամբուլում St. Regis  հյուրանոցում, որը զգալիորեն ցածր է 7000 դոլար իրական արժեքից։

2021 թվականի քաղաքապետի իր նախընտրական քարոզարշավի համար Ադամսը քողարկել է թուրքական աղբյուրներից ստացված նախընտրական ներդրումները՝ դրանք փոխանցելով ԱՄՆ քաղաքացիների միջոցով։ Այդ միջոցները թույլ են տվել Ադամսին ստանալ լրացուցիչ 10 միլիոն դոլար պետական ​​ֆինանսավորում:

Հավելենք, որ Ադամսի նկատմամբ դատախազների հետաքննության մասին հայտնի էր դարձել անցյալ տարի աշնանը, երբ ՀԴԲ աշխատակիցները մի շարք խուզարկություններ էին իրականացրել։

Ադամսը սերտ կապեր ունի ոչ միայն Անկարայի, այլև Բաքվի հետ։ Ավելի վաղ բացահայտվել էր, որ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորել է Նյու Յորքի քաղաքապետի օգնականների այցը Բաքու։

Էմմա Չոբանյան