Դուրովը քննիչներին հայտնել է իր տարեկան եկամտի չափը՝ 1 դիրհամ կամ 25 ռուբլի

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի հայտարարությունը տարեկան մեկ դիրհամ աշխատավարձի մասին տարակուսանք է առաջացրել ֆրանսիացի քննիչների մոտ, գրում է Le Monde պարբերականը։ Դիրհամը ԱՄԷ-ի արժույթն է, որտեղ վերջին տարիներին ապրել է Դուրովը։ Մեկ դիրհամը մոտավորապես հավասար է 25 ռուբլու, գրում է VOA-ն։

Դատական նիստում, որի ընթացքում քննարկվել է Դուրովի նկատմամբ խափանման միջոցի հարցը, Փարիզի դատախազությունը կողմ է արտահայտվել Telegram-ի հիմնադրի նկատմամբ գրավ սահմանելուն։ Ի սկզբանե առաջարկված 20 միլիոն եվրո գումարը դատավորը նվազեցրել է 5 միլիոնի։

Le Monde-ը հայտնում է, որ գրավի չափը շատ ցածր է։ Բոլորը գիտեն, որ 2023 թվականին Դուրովը Դուբայում բարեգործական աճուրդում պետհամարանիշի համար առաջարկել է 8,5 միլիոն եվրո։

Telegram-ի հիմնադրի կարողության չափը տարբեր աղբյուրների կողմից տարբեր կերպ է գնահատվում։ Սակայն փորձագետները հակված են կարծելու, որ Դուրովն ունի հարստություն, որի դրամական համարժեքը մոտավորապես 9-ից 15 միլիարդ դոլար է։

Չնայած այն հանգամանքին, որ Դուրովն իրեն գրեթե ոչինչ չի վճարում Telegram-ից, նա համարվում է մուլտիմիլիարդատեր։ Բացի 300 միլիոն եվրոյից, որը նա ստացել է 2014 թվականին ռուսական ВКонтакте սոցիալական ցանցում իր բաժնետոմսերի վաճառքից, Դուրովին է պատկանում Telegram-ի ամբողջ բաժնետիրական կապիտալը։ Մի քանի ներդրումային հիմնադրամների տվյալներով՝ խոսքը 30 մլրդ դոլարի մասին է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի