Բայդենի վարչակազմն ու արևմտյան որոշ առաջնորդներ «տպավորված չեն» Ուկրաինայի հաղթանակի ծրագրից․WSJ

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

Սպիտակ տունը մտահոգված է, որ Ուկրաինայի համար նախագահ Վլադիմիր Զելենսկիի «հաղթանակի ծրագիրը» չունի Ռուսաստանի հետ պատերազմում հաղթանակ տանելու հստակ ռազմավարություն։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, գրում է The Kyiv Independent-ը։

Ծրագիրը ներառում է ռազմական և դիվանագիտական ​​բաղադրիչներ, ներառյալ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հրավերը, սակայն խաղաղության շրջանակի ամբողջական մանրամասները դեռևս չեն հրապարակվել: Պլանի նպատակն է՝ ամրապնդել Ուկրաինայի ապագա բանակցային դիրքը և Ռուսաստանին մղել արդար խաղաղության։

Ծրագրին ծանոթ որոշ պաշտոնյաներ ասել են, որ այն չափազանց կենտրոնացած է ավելի շատ զենք խնդրելու և հեռահար հրթիռների հարվածների սահմանափակումները վերացնելու ուղղությամբ:

«Ես տպավորված չեմ, այնտեղ շատ նոր բան չկա»,- ասել է լրատվամիջոցին բարձրաստիճան մի պաշտոնյա։

Ծրագրի առանցքային մասը կախված է այն բանից՝ արդյո՞ք ԱՄՆ-ը և արևմտյան երկրները թույլ կտան Ուկրաինային օգտագործել հեռահար զենքեր Ռուսաստանի խորքում գտնվող թիրախները խոցելու համար, ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը: Նա լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ եթե ​​ԱՄՆ-ը չտրամադրի այդ թույլտվությունը, Ուկրաինայի առաջարկները «պակաս տեղին կլինեն»։

Սպիտակ տան պաշտոնյաներն անհանգստացած են, որ Զելենսկիի ծրագիրը չի առաջարկում հստակ, գործող քայլեր, որոնց Բայդենը կարող է աջակցել իր պաշտոնավարման մնացած չորս ամիսների ընթացքում։

ԱՄՆ-ի ու եվրոպացի պաշտոնյաները WSJ-ին ասել են, որ ծրագրի հատվածները մնում են թերզարգացած, և որ զենքի հետ կապված դիմումները պետք է լինեն կոնկրետ և մանրամասն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի