Նյու Յորքի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի հետ կապված կոռուպցիայի գործով

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Քաղաքի պատմության մեջ առաջին անգամ գործող քաղաքապետը մեղադրվում է քրեական հանցագործությունների մեջ, գրում է Current time-ը։

Պաշտոնապես մեղադրանքները դեռևս չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ դաշնային դատախազները տարվա ընթացքում հետաքննություն են իրականացրել Նյու Յորքի քաղաքապետի մի քանի մերձավոր խորհրդականների ու օգնականների նկատմամբ, այդ թվում՝ անվտանգության գծով փոխքաղաքապետի։ Նյու Յորքի ոստիկանության վարչության պետը և քաղաքի դպրոցների կառավարիչը վերջերս հրաժարական են տվել։

Դաշնային դատախազները հետաքննում են Ադամսի նախընտրական արշավի ֆինանսական աղբյուրները, երբ նա առաջադրվել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում 2021 թվականին:

Ադամսի նկատմամբ դատախազների հետաքրքրության մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա աշնանը, երբ ՀԴԲ գործակալները հանրային միջոցառումից հետո կանգնեցրել էին նրան և առգրավել սմարթֆոնն ու պլանշետը։

Հավելենք, որ այս հետաքննությունը կենտրոնացած է Թուրքիայի կառավարության հետ Ադամսի փոխգործակցության վրա՝ կապված կոռուպցիոն գործարքների հետ՝ վերջինիս նախընտրական արշավի ֆինանսավորման գործով։

Սեպտեմբերի 25-ին հրապարակված տեսաուղերձում Ադամսն ասել է, որ իր դեմ ուղղված ցանկացած մեղադրանք «լիովին կեղծ է լինելու»: Նրա խոսքով՝ դարձել է դաշնային դատախազների թիրախը, քանի որ «կանգնել է նյույորքցիների կողքին»։ Ադամսը հասկացրել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի։

Հաղորդվում է, որ քաղաքապետին առաջադրված մեղադրանքները կարող են հրապարակվել սեպտեմբերի 26-ին։

Ի դեպ, Ադամսը սերտ կապեր ունի ոչ միայն Անկարայի, այլև Բաքվի հետ։ Ավելի վաղ բացահայտվել էր, որ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորել է Նյու Յորքի քաղաքապետի օգնականների այցը Բաքու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի