Հաճախ փորձագետի եզրակացությունից շատ բան է կախված լինում. Սասուն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.09.2024 | 15:28Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր մասնակցում էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի 20- ամյակին նվիրված միջոցառմանը։ Նա լրագրողների հետ զրույցում կարևորեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի իրականացրած փորձաքննությունների դերը գործերի քննության հարցում։
«Հաճախ փորձագետի եզրակացությունից գործերով շատ բան է կախված լինում»,- ասաց Սասուն Խաչատրյանը՝ բարձր գնահատելով Փորձաքննությունների բյուրոյի հետ համագործակցությունը։
Միևնույն ժամանակ որպես խնդիր Սասուն խաչատրյանը նշեց այն հանգամանքը, որ գործերով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ուշ են տրվում։
Մանրամասները՝ տեսանյութում։