Եթե Նիկոլ Փաշինյանն իր ձեռքը վերցնի այդ քաղաքական գործիչների վրայից, ի՞նչ կլինի նրանց հետ. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այն կայուն քաղաքական ուժերից է, որն անկախ տարատեսակ ցնցումներից և քաղաքական վերադասավորումներից, ունի իր կայուն ընտրազանգվածը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով քարոզարշավի մեկնարկից ստացած տպավորություններին:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքացիների կողմից քարոզարշավի առաջին օրն արդեն նկատել են հետաքրքրվածություն իրենց ծրագրի և առաջարկած լուծումների հետ կապված: «Նախկին լարվածությունը, պատերազմական գործողությունները քաղաքական ուժերի միջև հույս ունեմ կմնան անցյալում»,- շեշտեց քաղաքապետի թեկնածուն:

Factor.am-ի հարցին՝ թեև պնդում է, որ քաղաքացիները հետաքրքրված են ԲՀԿ-ի ներկայացրած ծրագրով և առաջարկած լուծումներով, բայց երեկ քարոզարշավի ընթացքում քաղաքացիները Գագիկ Ծառուկյանից ակնկալում էին նյութական աջակցություն, դա չի՞ փաստում, որ ծրագրով հետաքրքրված չեն, Զոհրաբյանը պատասխանեց. «Լավ կյանքից չէ, որ այդպես է: Յուրաքանչյուր քաղաքական ուժից էլ տարբեր սոցիալական խավեր տարբեր ակնկալիքներ ունեն, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանից»: Հայաստանում այսօր կա պաշտոնական թվերով 30 տոկոս աղքատություն, նույն քանակությամբ էլ աշխատող աղքատներ կան, որովհետև Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ նվազագույն աշխատավարձն այնքան ծիծաղելի է, որ այդ աշխատավարձ ստացողները դե յուրե հաշվարկված չեն որպես աղքատներ, սակայն մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀ-ում ռեալ կա 60 տոկոս աղքատություն: Ուստի հասկանալի է, որ սոցիալական մի մեծ խավ, Ծառուկյանից պետք է ակնկալի նաև այդ օգնությունը»:

Քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց՝ բացառվում է, որ քարոզարշավի ժամանակ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բարեգործություն անի: Բացի այդ, Նաիրա Զոհրաբյանը հորդորեց իրավապահներին զբաղվել իրենց քաղաքական ուժի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին քաղաքացու ահազանգով, այլապես ասաց՝ որպես պատգամավոր հետամուտ է լինելու, որ տվյալ անձը ենթարկվի պատասխանատվության:

Ինչ վերաբերում է մրցակից մյուս ուժերին և նրանց հայտարարություններին, Նաիրա Զոհրաբյանը խոսեց մասնավորապես ՔՊ անդամ Լենա Նազարյանի այն հայտարարության մասին, որ իրենք լուրջ մրցակից են փնտրում: «Պատկերացրեք՝ եթե մի պահ Նիկոլ Փաշինյանը ձեռքը վերցնի այդ գործիչների վրայից, ի՞նչ կլինի նրանց հետ: Ես խոսում եմ ոչ թե Լենայի մասին, այլ այն անձանց, որոնք ասում են՝ մեր դեմ խաղ չկա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն ընդգծեց, որ այս օրերին որոշ քաղաքական գործիչներ կրկնում են այն սխալները, որոնք ժամանակին թույլ է տվել Հանրապետական կուսակցությունը: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան