Հայաստանն ընտրվել է ACE ծրագիրն անցկացնող և հյուընկալող երկիր

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանն ընտրվել է «Americas Competitiveness Exchange» (ACE) ծրագիրն անցկացնող և հյուընկալող երկիր։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

««Americas Competitiveness Exchange» (ACE) ծրագիրը Հայաստանում անցկացնելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հայտը ներկայացնելուց հետո մեր երկիրը պատիվ ունեցավ ընտրվելու որպես ACE ծրագիրն անցկացնող և հյուընկալող երկիր։

Հաշված օրեր անց, սեպտեմբերի 30-ին, մեկ շաբաթ տևողությամբ ACE ծրագիրը կմեկնարկի Հայաստանում։ Ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, տնտեսական զարգացման ոլորտի մասնագետներ, գիտնականներ, առաջնորդներ, նորարարներ Միացյալ Նահանգներից և Արևմտյան կիսագնդի այլ երկրներից։

Հայաստանում նրանք կուսումնասիրեն համագործակցության հնարավորությունները, կկիսվեն առաջատար գաղափարներով և կընդգրկվեն ապագան կերտող յուրահատուկ այս հարթակում։

Ծրագիրը համակարգվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության, ԱՄՆ պետքարտուղարության և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կողմից:

ACE Armenia-ի կարգախոսն է՝ «Կառուցել կամուրջներ, միավորել մարդկանց»: Այս աշնանը այդ կամուրջները կհատեն Ատլանտյան օվկիանոսը և միմյանց կկապեն Հայաստանն ու Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկաները:
Մինչ այս, Ամերիկյան մայրցամաքներից դուրս, ACE ծրագիրն անցկացվել է միայն Գերմանիայում և Իսրայելում: Այս անգամ՝ արդեն Հայաստանում։

Ինչու՞ Հայաստանում, որովհետև․․․

Առկա է հմուտ աշխատուժ. ՍԹԵՄ կրթության և մասնագիտական ուսուցման շեշտադրման շնորհիվ Հայաստանն ունի տեխնոլոգիաների, ճարտարագիտության և այլ ոլորտներում տաղանդավոր մասնագետներ:

Վերընթաց զարգանում է տեխնոլոգիական ոլորտը․ Հայաստանն համաշխարհային ուշադրության կենտրոնում է պահում երկրում դինամիկ զարգացող ստարտափ էկոհամակարգը և ՏՀՏ ոլորտը։
Ռազմավարական դիրքը․ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, մատակարարման շղթաների առանցքային կետում՝ Հայաստանը դարպաս է դեպի տարբեր շուկաներ և գրավիչ է միջազգային առևտրի համար։

Խրախուսող բիզնես միջավայր. ՀՀ-ն իրականացնում է բիզնեսը խթանելուն ուղղված բարեփոխումներ, առաջարկում է հարկային խթաններ և ապահովում ակտիվ ձեռնարկատիրական էկոհամակարգ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը համավատարմագրված է Ամերիկյան Պետությունների Կազմակերպությունում (ԱՊԿ) որպես մշտական դիտորդ։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն ակտիվ աշխատում է ԱՊԿ անդամ երկրների հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ։ ԱՊԿ կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում։

ՀՀ-ում անցկացվող ACE ծրագրին ԱՄՆ պետքարտուղարության, առևտրի դեպարտամենտի ներկայացուցիչների և մյուս գործընկերների հետ միասին կմասնակցի նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական/փոխդեսպան Արթուր Գրիգորյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։