Արևմուտքը վիճարկում է ՌԴ-ի դերը՝ ռեգիոնից դուրս մղելու խնդիր է դրված․ Ալիևի դիրքերը կսասանվեն, եթե դա կատարվի․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից երեկ խոսում էր պոզիտիվ խոսույթ ձևավորելու և ոչ թե հարևան երկրներին մեղադրելու կարևորության մասին․ «Ջանք պետք է գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու և դրանց շուրջ մտածելու համար»,- ասում էր նա։ Այնինչ գրեթե նույն պահին՝ Ադրբեջանի նախագահը Միլի մեջլիսում ասում էր, թե ՀՀ-ում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում․ «Սրանք միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, ՀՀ-ի գործող իշխանությունները նույն մտքերով ու երազանքներով են ապրում։ Թեև բառերով այլ բաներ են ասում, բայց իրենց գործերը, քաղաքականությունը, լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառնական նշանակություն չունի»։ Ալիևն ընդգծել էր, որ իրենց թիվ մեկ խնդիրը ռազմական հզորացումն է։ Փաշինյանն իրո՞ք ռևանշիստ է՝ հարցը Factor TV-ի տաղավարում ուղղեցինք քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանին։

«Փաշինյանը վախվորած՝ Ալիևին ուզում է ապացուցել, որ խաղաղասեր է, ուզում է թուղթ ստորագել, կապ չունի՝ մեկ թե 100 կետն է համաձայնեցված։ Նա պարտավոր է հաղթահարել հոգեբանական դժվարությունները։ Նպատակ կա ինչ-որ թուղթ ստորագրել։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ռեալ չի գնահատում իրավիճակը, չի գիտակցում, թե ինչ է կատարվում աշխարհում, տարածաշրջանում և ինչ-որ վերացական խաղաղության խաչմերուկներում է ապրում, և սա արդեն վտանգավոր է դառնում մեր պետականության համար։ Մենք պարտավոր ենք մեր պետության ու անվտանգության մասին մտածել։ Տեսեք, թե ինչ ելույթներ են ունենում ՄԱԿ-ի ամբիոնից՝ Բայդենը, Իրանի նախագահը, Զելենսկին։ Բոլորը խոսում են լուրջ հարցերից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կարծես ռեալ չի մտածում։ Ես չգիտեմ՝ ռազմավարությո՞ւնն է բացակայում։ Ցավոք, չեն արդարանում իմ այն հույսերը, որ իշխանությունը ՀՀ-ն կտանի ճիշտ ճանապարհով։ Ալիևն ուզում է՝ Փաշինյանը հանձնվի, Ղարաբաղից չի խոսում, բայց «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջը չի կատարում։ Ալիևը առավելապաշտական դիրքերից է խոսում, հարձակվողական է՝ ագրեսիվ։ Փաշինյանի այս խղճուկ պաշտպանվողականությունը սխալ է, ուզում է՝ հանձնվես մինչև վերջ, ինքն է ագրեսորը՝ միջազգային օրենքները խախտել է»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան