Այդ օդիոզ դեմքերը հայտնվում էին հարթակում՝ սրբազանի կողքը, բայց բանտում պիտի լինեին․ անընդունելի է՝ շարժմանը չենք աջակցում․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺԲ-ն հայտարարել է, որ դադարեցնում է Բագրատ Գալստանյանի ղեկավարած ընդդիմադիր շարժմանը մասնակցությունը, քանի որ «մեր առաջարկներն անտեսվեցին, բազմիցս չօգտագործվեցին ակնհայտ հնարավորությունները, իսկ վերջերս ի հայտ եկան շարժման որոշակի անընդունելի դրսևորումներ»,- հայտարարել է ընդդիմադիր քաղաքական ուժը։ Ի՞նչ առաջարկներ չեն օգտագործվել, ինչո՞ւ դադարեցրին մասնակցությունը շարժմանը և ի՞նչ անընդունելի դրսևորումների մասին է խոսքը։ Factor TV-ի հետ զրույցում ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանն ասում է․

«Սրբազան շարժումը», երբ մայիսի 9-ին մեկնարկեց, մեր գնահատմամբ շատ լավ հնարավորություն էր ապահովելու հասարակության լայն շերտերի համախմբումը։ Եվ ինքը՝ սրբազանը, որպես հասարակության այդ շերտերի համար ընկալելի մարդ, լավ ֆիգուր էր՝ չեզոք, որևէ կուսակցության անդամ չհանդիսացող հոգևորական։ Մեզ միշտ ասում էին՝ «Համախմբվե՛ք»։ Մենք մտածեցինք, որ դա լավ հնարավորություն է ապահովելու այդ համախմբումը։ Եվ երկրորդը՝ այն օրակարգը, որ առաջ էր քաշում «Սրբազան շարժումը» այդ ժամանակ, նաև Բևեռի օրակարգն էր։ Ես նկատի ունեմ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, անցումային փուլ, հակաճգնաժամային կառավարություն և արտահերթ ընտրություններ։ Եվ, հետևաբար, մենք ոչ թե միացանք այդ շարժմանը, մաս դարձանք, սերտաճեցինք և այլն, այլ մենք աջակցեցինք օրակարգին»։

Վահե Գասպարյանը խոսեց նաև ԱԺԲ-ի նշած «անընդունելի դրսևորումներ»-ի մասին, որը պատճառ է դարձել շարժմանը իրենց ուժի մասնակցության դադարեցման․ «Անընդունելի դրսևորումներն այն էին, որ շարժումն սկսեց շեղվել օրակարգից։ Եղան անընդունելի դրսևորումներ՝ աշխարհաքաղաքական գնահատականների, շեշտադրումների առումով, ինչպես նաև՝ որոշ հանդիպումներ, որոնք մեր սրտով չէին՝ օդիոզ մարդկանց հետ էր։ Սա էր, որ մեզ համար անընդունելի եղավ և ստիպեց դիմել այս որոշմանը։ Արդեն խանգարվեց չեզոքությունը և օրակարգը խաթարվեց»։ Գասպարյանը հստակեցրեց, որ որպես նմանատիպ հանդիպում ինքը որակում է Բագրատ Գալստանյանի և Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի միջև հանդիպումը։ Գասպարյանը նշեց, որ ԱԺԲ-ն հակաիշխանական պայքարը շարունակելու է միայնակ։

Նրան հարց ուղղեցինք՝ ի սկզբանե պարզ չէ՞ր, որ նախկին իշխանությունների կազմակերպած և ուղղորդած շարժումն է։ Գալստանյանը պետք է հանդիպեր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի՞ն, որ ԱԺԲ-ն դրա մեջ համոզվեր․ «Այո, նրա շուրջ ամենասկզբից կային մեզ համար խնդրահարույց, անընդունելի շրջանակներ՝ 5-րդ շարասյան օդիոզ դեմքեր, բայց նրանք հարթակում չէին, նրանց խոսք չէր տրվում։ Այդ ժամանակ շարժումը պահպանում էր չեզոքություն, չէր խոսվում աշխարհաքաղաքական ուղղությունների մասին։ Խոսվում էր միայն այն օրակարգի մասին, որը հռչակվել էր։ Օդիոզ դեմքերի ներկայությունը հրապարակում՝ շարքային ժողովրդի շարքերում, դեռ բավարար հիմք չէր պնդելու, որ Բագրատ սրբազանը բռնել է նրանց կողմը, որովհետև այդ նույն հրապարակում կայինք մենք։ Այդ ուժերը պիտի միավորվեին մեկ նպատակի շուրջ՝ Նիկոլի հեռացում, անցումային փուլ, արտահերթ ընտրություններ։ Դրանից հետո թող ինքը՝ ժողովուրդը, որոշեր ընտրությունների արդյունքում։ Օդիոզ դեմքերի մասով, մենք վստահ էինք, որ այդ մարդիկ պիտի լինեին բանտում, բայց նրանք հայտնվում էին հարթակում՝ սրբազանի կողքը, ինչը մեզ համար դարձավ անընդունելի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան