Ռոբերտ Քոչարյանին առնվազն 2 հոդվածով մեղադրանք պիտի առաջադրվի․ նա անցել է պաշտոնեական լիազորությունները․ Տիգրան Եգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
15.07.2026 | 16:31
Ստամբուլում ռուս զբոսաշրջիկների են ձերբակալել մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար
15.07.2026 | 16:23
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
15.07.2026 | 16:14
Հայկ Հարությունյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են հանրային կառավարման բարեփոխումները
15.07.2026 | 16:05
Ուկրաինան հայտնել է Սև ծովում առնվազն 20 ռուսական նավի վրա հարձակման մասին
15.07.2026 | 15:55
Հայաստանի կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ գործադիրը կդիմի ՍԴ-ին
15.07.2026 | 15:46
ՀԷԿ-երից մեկի տարածքում շինության բետոնե ծածկ է փլուզվել․ 2 տուժած դուրս է բերվել փլատակներից
15.07.2026 | 15:33
25 մլն դոլարի ԱԲ ենթակառուցվածք․ Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից հաշվողական ռեսուրսներ կգնի
15.07.2026 | 15:21
Անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներ
15.07.2026 | 15:10
Կրակոցներ և վրաերթ՝ Վարդավառի օրը // Կառավարությունը կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացումը․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 15:00
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը նշանադրվել է հայ նկարչուհու հետ․ նրանք նախագիծ են իրականացրել ՀՀ-ում
15.07.2026 | 14:51
«Նոյյան տապան»՝ 50 դրամ անվանական արժեքով․ շրջանառության մեջ է դրվում արծաթե ներդրումային դրամը
15.07.2026 | 14:40
ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ․ Թուրքիայի ԱԳՆ
15.07.2026 | 14:33
Առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները. ՈՒՂԻՂ
15.07.2026 | 14:22
Մինչև 560 հազար դրամ հավելավճար․ Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Բոլորը

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանին և ամբաստանյալի աթոռին հայտնված նախկին պաշտոնյաներին կառաջադրի պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք։ Փաստաբանն ասում է, որ իրենք հարցի վերաբերյալ դիրքորոշում կարտահայտեն նիստի ժամանակ․ «Քոչարյանը և մյուս ամբաստանյալներն ապօրինի գործընթաց են կազմակերպել ապօրինի հրամանների և որոշումների միջոցով, որոնք հանգեցրել են իշխանության յուրացման, հանգեցրել են անձանց մահվան»։ Տիգրան Եգորյանին խնդրեցինք մեկնաբանել 2019-ի մայիսի 16-ի դատական նիստում Քոչարյանի այս հայտարարությունը․

«Իսկապես այն ժամանակ դեռ մեծ հարց է ում լիազորություններն են ավելի շատ՝ վարչապետի՞, թե՞ նախագահի։ Կիսանախագահական համակարգում վարչապետը, ով ունի խորհրդարանի մեծամասնության ավելի մեծ լիազորություններ, քան նախագահը, որը անկուսակցական է և չունի այդ ազդեցությունը խորհրդարանում, սա ակնհայտ է։ Այդ կոնտեքստում ասել, որ այս ամենը արված է իշխանությունը հանձնելու համար, դա աբսուրդ է, որպիսին գոյություն չունի։ Իմ խնդիրը մեկն էր՝ հանկարծ չընտրված մարդ չդառնա Հայաստանի Հանրապետության նախագահ, միակ անձը, որը իրավունք ուներ արտակարգ դրություն հայտարարելու ես եմ՝ այն ժամանակվա գործող նախագահը։ Եթե վիճակը այնպիսին է, որ վտանգ է սպառնում սահմանադրական կարգին, վտանգ է, որ կարող է չընտրված նախագահը զոռբայությամբ, կռիվներով, փողոցային ինչ-որ պայքարներով, նռնակներով դառնա հանրապետության նախագահ, ես պետք է թույլ չտամ»։

Հակադարձելով ՀՀ նախկին նախագահին՝ փաստաբանը նշում է, որ Քոչարյանին և մյուս անձնանց պետք է առաջադրվի մեղադրանք՝ առնվազն երկու հոդվածից բաղկացած։ Եգորյանի կարծիքով նրանց բոլոր գործողությունների նպատակը ժողովրդի ահաբեկումն էր, մասնավորապես՝ «այն գործողությունների, որոնք իրականացվել են այսօր մեղադրայլների աթոռին նստած անձանց կողմից՝ որպես բարձրագույն իշխանության ներկայացուցիչներ»։

«Դե, գիտեք, այդ պարադոքսալ երևույթը միայն Հայաստանի և Քոչարյանի դեպքում չի։ Գիտեք, բոլոր բռնապետությունները և բռնապետները միշտ սկզբից հայտարարում են ժողովրդավարություն ստեղծելու մասին։ Այդպիսի անեկդոտ էլ կա, ասում է՝ դու էլ ասա։ Կան փաստեր․ տեղի են ունեցել ընտրություններ, այդ կապակցությամբ՝ դեռևս ընտրական գործընթացը չավարտված՝ տեղի է ունեցել բոլորիս հայտնի խորհրդակցությունը, որի ընթացքում որոշվել է, թե ով է հաղթել ընտրություններում։ Այսինքն, դեռևս ընտրությունները համապատասխան ընթացակարգով չավարտված՝ նախագահի պաշտոնն զբաղեցրած անձը որոշել է, թե ով է հաղթել ընտրություններում։ Սա մեկ դրվագ է։ Համադրության մեջ հետաքրքիր է, թե ինչպես է պահպանել սահմանադրական կարգը։ Այդ ընթացքում տեղի է ունեցել իշխանության յուրացում, որովհետև որոշում է կայացվում, թե ով է հաղթել։ Այնուհետև, այդ ենթադրյալ արդյունքն ապահովելու համար տեղի են ունենում Մարտի 1-2-ի իրադարձություններին հանգեցրած գործընթացները։ Կայացվում է համապատասխան որոշում, դա քողարկվում է արտակարգ դրությամբ, սակայն այն իրականում ռազմական դրություն էր իրենից ներկայացնում, հավաքագրվում են հատուկ ստորաբաժանումներ և զորախմբեր, իրականացվում են հատուկ վարժանքներ և հատուկ օպերացիաներ»։

Տիգրան Եգրոյանը պնդում է, որ սա բանավոր մակարդակում չի մնացել, այլ արձանագրված է հույժ գաղտնի 0038 հրամանով, որը, ըստ նրա, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակցիների դեմ պայքարը, նրանց ճնշումն է փաստում․

«Սրանք փաստագրված տվյալներ են, բանավոր չեն։ Նույնիսկ պաշտոնական փաստաթղթով, որը երևի հույս են ունեցել, որ չի գաղտնազերծվի, ֆիքսվել է՝ ինչն է եղել խնդիրը։ Խնդիրը եղել է չընտրված Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների ճնշումը, և չթույլատրելը, որ նրանք հասնեն արդյունքի։ Դա այն պահին է, երբ ընթացքի մեջ է եղել ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրավական գործընթացը։ Այսինքն, ընտրությունների արդյունքները որպես այդպիսին՝ դեռ չեն եղել։ Չի եղել իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը արձանագրվել է որպես հաղթող, իսկ մյուս կողմը փորձել է բռնի ուժով իշխանությունը զավթել։ Չի եղել նման իրավիճակ։ Եղել է իրավիճակ, երբ վեճը դեռ գտնվել է համապատասխան դատարանում, բայց պետական իշխանությունը որոշել է, որ այդպես չի, և պետք է ապահովել ժողովրդավարական գործընթացի խլեցում, հաղթահարում՝ չթույլատրել, որպեսզի բողոքները և հանրահավաքները տեղի ունենան, և պետք է ճնշել, որ արդյունք չլինի»,- ասում է փաստաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան