Զախարովան Արմեն Գրիգորյանին «խորհուրդ է տվել մտածել ՀՀ պարենային անվտանգության մասին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին խորհուրդ է տվել մտածել ՀՀ պարենային անվտանգության մասին և հիշեցրել, որ ՀՀ մուտք գործող հացահատիկի 90%-ը գալիս է ՌԴ-ից։ Այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել առցանց ձևաչափով Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության թեմատիկ համաժողովին։

«Միգուցե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ. հացահատիկը, որ Հայաստան է գնում տարբեր նպատակներով, 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Միգուցե, այս դեպքում դուք պետք է տեսակոնֆերանսի միջոցով կապի դուրս գաք Ռուսաստանի Դաշնության հետ՝ քննարկելու ձեր իսկ պարենային անվտանգությունը: Դե, դա արդար և հարգալից կլինի: Ինչո՞ւ հանդես գալ և ինչ-որ խարդախություններով զբաղվել նրանց թիկունքում, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,- հայտարարել է Մոսկվայի ներկայացուցիչը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան