Հարձակում և լուծարում. Արցախի Հանրապետության գոյության վերջին օրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրն Ադրբեջանը, շուրջ 10 ամիս Արցախի ավելի քան 100 հազար հայերին շրջափակման մեջ պահելուց հետո, լայնածավալ հարձակում սկսեց։ Հրթիռահրետանային հարվածներ հասցվեցին ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ բնակավայրերին։ Բաքվի լայնածավալ հարձակման հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, իսկ մինչ օրս 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռևս 23 հայ է պահվում, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն իր հարձակումը փորձում էր արդարացնել այսպես. տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։

Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց, որ հակառակորդը փորձում է առաջանալ ՊԲ խորքը, բայց յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։

Հայաստանի վարչապետն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը մեկնարկել է Արցախի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան, ՌԴ խաղաղապահները պետք է գործողություններ իրականացնեն, երկրորդ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է գործողություններ ձեռնարկի։  Ո՛չ մեկը տեղի ունեցավ, ո՛չ մյուսը։

Ապա Արցախի արդեն վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԽ նիստ հրավիրեց, Արցախը դիմեց ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Արդեն երեկոյան Ադրբեջանը հայտնեց, որ պատրաստ է Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպման՝ Եվլախում։ Գրեթե նույն ժամանակահատվածում Շուշիի շրջանի Եղցահող համայնքը 150 բնակչով հայտնվեց ադրբեջանական կողմի անմիջական թիրախում: Ադրբեջանական ԶՈւ-ն ավերեց համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկար, նրանք ամբողջությամբ շրջապատված էին։ Ապա Ադրբեջանն ավիահարված հասցրեց Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերից մեկի մոտ։ Արցախի 6 համայնքների քաղաքացիական բնակչությունը տարհանվեց։

Ադրբեջանի նախագահականը հայտարարեց, որ հայկական կողմը պետք է սպիտակ դրոշ բարձրացնի, հանձնի բոլոր զենքերը, իսկ, Բաքվի ձևակերպմամբ, անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում էին։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներ կիրառելով, շարունակում էին դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Այդ օրը ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմալուծման ու ամբողջական զինաթափման և ԼՂ-ի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ։ Պաշտոնական Երևանը, ինչպես նախկինում, այդպես էլ այդ ժամանակ հայտարարեց, որ ՀՀ-ն Արցախում զինուժ չունի։

Արդեն սեպտեմբերի 21-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանեց Եվլախ, որտեղ մեկնարկեց հանդիպում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները Բաքվի կողմից վարում էին պատգամավոր Ռամին Մամեդովը, որը Ղարաբաղում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատուն էր, իսկ արցախյան կողմը ներկայացնում էր նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը: Պատվիրակության կազմում էր նաև Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը։

Ավելի ուշ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և դրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ։ Շահրամանյանը նշեց, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Ադրբեջանական հարձակումից 5 օր անց, թողնելով տուն ու տեղ, արցախցիները բռնեցին գաղթի ճամփան։

Արցախում ադրբեջանական ռազմական գործողություններին նախորդել էր 9-ամսյա շրջափակումը․Արցախը զրկված էր սննդի մատակարարումներից, արցախահայերն ապրում էին էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի խիստ պակասի պայմաններում։ Սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանը ստորագրեց Արցախը լուծարելու հրամանագիր։ Մինչ այս պահը, սակայն, այդ փաստաթուղթը չի հրապարակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան