Սահմանադրության՝ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու հարցը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել  Դանիել Իոաննիսյանի ներկայացրած կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարցը:

«Այո՛, Հայաստանը շատ խրթին վիճակում է, բայց Հայաստանին պետք է ոչ թե շատ մանդատներով իշխանություն, այլ լեգիտիմ իշխանություն: Եթե եղավ իշխանություն, որն ունի ընտրողների ձայների 30-35 տոկոս քվեն, դա կհանգեցնի խորհրդարանի լեգիտիմության անկմանը ու քաղաքական ճգնաժամի, իսկ դա կարող ենք չմարսել`ի տարբերություն կառավարման ճգնաժամի: Մայր օրենքի 202 հոդվածը շատ հստակ սահմանում է, որ հենց այս նորմը կարող է փոխվել խորհրդարանի կողմից»,- նշեց Իոաննիսյանը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծեց, որ ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու, սակայն դա պետք է անել ամբողջ Սահմանադրությունն «ախտորոշելուց» հետո:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժեց Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հայեցակարգային առաջարկության եղանակով փոփոխության իրականացման առաջարկը:

Խորհրդի մեծամասնությունը դեմ  քվեարկեց նաև կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026 թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին: