Ոմանք իրենց այս «տիտղոսը» վաճառում էին պացիենտների վրա. նախարարը գլխավոր մասնագետների ինստիտուտը խորհրդատուներով փոխարինելու մասին

Լուրեր

05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՆ նորանշանակ խորհրդատուների հետ` նրանց հետ քննարկելու առաջիկա համատեղ աշխատանքի բնույթը եւ դրանից սպասվող արդյունքները:

Արսեն Թորոսյանը նախ ներկայացրել է գլխավոր մասնագետների ինստիտուտը խորհրդատուների ինստիտուտի վերափոխելու հիմնական նպատակն ու ընդգծել` սա  որոշիչ քայլ էր` փոխելու այն բացասական պրակտիկան, երբ ինչ-որ մեկի, այդ թվում եւ նախարարի որոշմամբ նշանակվում էր գլխավոր մասնագետ, «որոնցից ոմանք իրենց այս «տիտղոսը» վաճառում էին պացիենտների վրա. նրանց խորհրդակցությունն արժենում էր 2-3 անգամ ավելի թանկ, նրանց դերն ունենում էր ճնշող ազդեցություն ոլորտի այլ մասնագետների վրա»:

«Այս պատկերը պետք է անցյալում թողնել, հիմա մենք պատկերացնում ենք ձեզ հետ միասնական թիմային աշխատանք ոլորտային քաղաքականության հարցեր լուծելիս, առողջապահական համակարգի համար ռազմավարական լուծումներ տալիս, ինչպես նաեւ որոշ բարդ դեպքերում` անհատական կամ կոնսիլիումով խորհրդակցության ժամանակ»,-ընդգծել է նախարարը: Խորհրդատու մասնագետներից ակնկալվում է ստանալ ոլորտի զարգացման նոր ծրագրեր, իրենց ոլորտում նորարարություններ ներդնելու առաջարկներ:

«Ձեզ մեծ դեր է վերապահվում հատկապես միջազգային ուղեցույցների եւ գործելակարգերի ներդրման, տեղայնացման հարցում: Ողջունվում է ցանկացած նախաձեռնություն` տեղային լուծումներից մինչեւ երկրի մասշտաբով զարգացման քայլ: Միայն թե պետք է հասկանանք, որ ամեն ինչ միաժամանակ եւ միանգամից անել չենք կարող»,-նկատել է նախարար Թորոսյանը:  

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաեւ խորհրդատուների դերը առաջիկայում բուժաշխատողների հավաստագրման, ամեն ոլորտում առկա կարողությունների մանրամասն նկարագիր եւ վիճակագրության ունենալու, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր հարցերում:

ԱՆ նորանշանակ խորհրդատուները ներկայացրել են իրենց դիտարկումները, քննարկել իրենց ոլորտին առնչվող հարցեր ու խնդիրներ: