Վեց տաջիկ ուսանողի համար համաձայնագի՞ր ենք վավերացնում․ Միհրան Պողոսյան

Լուրեր

23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
23.04.2026 | 12:02
Սամվել Կարապետյանը հանդիպում է անցկացրել կուսակցականների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:55
Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:50
Ըմբշամարտի ԵԱ․ Ինչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում
23.04.2026 | 11:46
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի «ժամանակացույց» չկա
23.04.2026 | 11:37
Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը չեն ֆինանսավորում. ֆինանսավորման հաշվետվությունը հրապարակելու ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:29
«Հայք» լիբերալ կուսակցության նախագահը տուգանվել է 450 հազար դրամով
23.04.2026 | 11:26
Արքայազն Հարրին անսպասելի այցով ժամանել է Կիև
23.04.2026 | 11:17
Սամարայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան
23.04.2026 | 11:11
ՀԲՖ․ Մրցավարները ցանկանում էին իրենց «սև գործն» անել նաև Ռուդոլֆ Գարբոյանի մենամարտի ժամանակ
23.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 10:49
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուից պետությանը վերադարձվեց 8 հողամաս Գյուլագարակում․ ՔԿ
23.04.2026 | 10:39
Երկաթուղու մոտ չոր խոտ չայրել, կենդանիներ չարածեցնել և գծանցումները հատել միայն թույլատրելի վայրերով․ ՀԿԵ
23.04.2026 | 10:37
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարն ազատվել է պաշտոնից
Բոլորը

Ազգային ժողովում այսօր շարունակվում է հերթական քառօրյան, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է «ՀՀ-ի կառավարության  և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին» համաձայնագրի վավերացմանը։

Նշենք, որ այս հարցի քննությունը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է՝ հիմնական զեկուցող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի բացակայության պատճառով։

Ազգային ժողովում այսօր հարցի զեկուցման ժամանակ նախարար Հարությունյանը նկատեց, որ այս համաձայնագրի վավերացումը հնարավորություն է տալու գործընկեր երկրի հետ խորացնել համագործակցությունը կրթական ոլորտում՝ ստեղծելով նոր հնարավորություններ կրթության շարունականության համար։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում կա վեց տաջիկ ուսանող, իսկ թե Տաջիկստանում քանի՞ հայ ուսանող կա, չգիտի և վիճակագրություն չունի։ 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը նշեց, որ ստացվում է վեց տաջիկ ուսանողի համար համաձայնագի՞ր ենք վավերացնում, իսկ չունենք հաշվարկ անգամ, թե այնտեղ քանի հայ ուսանող կա։ 

Պատգամավոր Պողոսյանն առաջարկեց հարցն ավելի խորն ուսումնասիրել, ինչն ի պատասխան նախարարը նկատեց․ «Այս համաձայնագիրը ներկայացվել է  ձեր կուսակցության ղեկավար, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, հետևաբար, այն ժամանակ պետք է լիներ հարցադրումը, որքանո՞վ է արդյունավետ, իսկ ես կարծում եմ՝ եթե անգամ խոսքը գնում է մեկ ուսանողի մասին, նման համաձայնագրերի կնքումը կարևոր է ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման համար»։