ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
Բոլորը

Մեր հաջողություններից մեկը, որ հաճախ ենք նշում` ռազմատեխնիկական համագործակցությունն է, այս մասին Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, եթե նախկինում ՌԴ-ի հետ մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիակական համագործակցություն ենք ունեցել, այսօր այդ թիվը 10 տոկոսից էլ ցածր է։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ սա վերջին 3-4 տարվա Հայաստանի քաղաքականության հաջողության արտահայտությունն է:

Արմեն Գրիգորյանը նաև հայտնեց, որ այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, դրանք են՝ Հնդկաստանը, Ֆրանսիան։

«Փնտրում ենք նոր գործընկերներ, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: Նաև նպատակ ունենք՝ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում: Պետք է կարողանանք դա անել և ունենալ 4-5 գործընկեր, որոնց հետ ծավալը չի գերազանցի 20 տոկոսը»,- նշեց Գրիգորյանը:

Բացի այդ, ԱԽ քարտուղարը պանելային քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ վերջին 4 տարիներին ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։

Մանրամասները՝ տեսանյութում։