ԱՄՆ-ում ռուսաստանցու են ձերբակալել՝ ԱԹՍ-ների համար ՌԴ-ին միկրոէլեկտրոնիկա մատակարարելու մեղադրանքով

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում ձերբակալել են ռուսաստանցի Դենիս Պոստովոյին՝ արտահանման սահմանափակումները խախտելու, փողերի լվացման ու ՌԴ երկակի և ռազմական նշանակության միկրոէլեկտրոնիկայի ապօրինի մատակարարման մեղարդանքներով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ 44-ամյա Պոստովոյը բնակվում էր Սարասոտայում (Ֆլորիդա) և առնվազն 2022 թվականի փետրվարից գնում և ապօրինի արտահանում էր Միացյալ Նահանգներից էլեկտրոնային բաղադրիչներ, որոնք կարող էին օգտագործվել անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։

Հետաքննության տվյալներով՝ Պոստովոյը ղեկավարել է ընկերությունների ցանց Ռուսաստանում, Հոնկոնգում և այլ երկրներում։ Ենթադրվում է, որ նա կեղծ տեղեկություններ է ներկայացրել արտահանման փաստաթղթերի վերաբերյալ և միկրոէլեկտրոնիկա է ուղարկել Ռուսաստան այլ երկրների միջոցով, այդ թվում՝ Հոնկոնգի և Շվեյցարիայի։

«Պնդում կա, որ նա ստել է իր առաքած սարքավորումների վերջնական նպատակակետի մասին և օգտագործել է միջանկյալ ուղղություններ՝ իր անօրինական գործունեությունը թաքցնելու համար»,- ասել է դատախազ Մեթյու Մ.Գրեյվսը:

Պոստովոյին կալանքի տակ պահելու հարցով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 19-ին։

Հետաքննությունը վարում է Ներքին անվտանգության վարչությունը։ Այնը համակարգում է Disruptive Technology Strike Force միջգերատեսչական խումբը, որի կազմում ընդգրկված են ԱՄՆ արդարադատության և առևտրի նախարարությունների աշխատակիցները։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկություն է խնդրել Պոստովոյի գտնվելու վայրի մասին։ Դիվանագիտական ծառայությունը պնդում է, որ նրա ձերբակալության մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։