ՔՊ-ն նմանվում է «Վրացական երազանք»-ին․ՌԴ-ի հետ սեղանի տակ գործակցում են, Արևմուտքին ռևերանսներ անում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«ՀՀ-ն պիտի ԵՄ անդամ դառնա՝ անվտանգությունը, զարգացումը, ազգային ինքնությունը պաշտպանելու համար, և այս սցենարին չկա որևէ այլընտրանք։ Դա ամենահաջողված ռազմաքաղաքական դաշինք է։ ԵՄ ստորագրահավաքով աշխարհը կտեսնի, որ ՀՀ-ի ժողովուրդը ուզում է Եվրոպա։ Արևմուտքը կօգնի ՀՀ-ին դուրս գալ ՌԴ-ի ստվերի տակից, ժողովուրդը չէ, որ Պուտինի ստվերի տակ է, այլ՝ ՀՀ իշխանությունը։ Հանրաքվեի արդյունքում Արևմուտքը կտեսնի հայ ժողովրդի ազատատենչությունը»,- Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը դիմի ԵՄ-ին անդամակցելու համար։ Նրա քաղաքական ուժը «Ժողովրդավարական ուժերի հարթակի» անդամ է, և այս ուժերը այսօրվանից սկսել են ստորագրահավաք հանրաքվե նշանակելու նպատակով։

Տիգրան Խզմալյանն ասում է` ամիսներ առաջ է համոզվել, որ Հայաստանի գործող կառավարությունը գործնական քայլ չի անելու ռուսական ինտեգրացիոն միավորներից ազատվելու, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու նպատակով։ Այդ բացը, նրա պնդմամբ, լրացնում է «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը։

«ՔՊ-ն նմանվում է «Վրացական երազանք»-ին, ՌԴ-ի հետ խայտառակ աճ կա առևտրի բալանսում։ Նրանք հոխորտում էին ՌԴ ուղղությամբ, բայց նաև՝ ռևերանսներ անում Արևմուտքին, բայց սեղանի տակ լավ էլ գործակցում են ՌԴ-ի հետ։ Արկածախնդրություն է ՔՊ-ի կուրությունը, որ չեն տեսնում՝ ՌԴ-ն թշնամի է, ոչ թե դաշնակից։ Չտեսավ դա իշխանությունը, և ՀՀ-ն բերեց այս վիճակին։ Օր առաջ ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ, թե՞ այնտեղ մնալն է իմաստուն որոշում։ Պետությունը կոլապսի չի գնա, ԵՄ-ն և Արևմուտքը ռազմական և տնտեսական աջակցություն են տվել մեզ և կշարունակեն աջակցել ՀՀ-ին»,- ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան