Ռազմական «ֆեյքերի» գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Մարիա Պոնոմարենկոն հացադուլ է հայտարարել

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ռուսական բանակի մասին ռազմական «ֆեյքերի» գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված RusNews-ի լրագրող Մարիա Պոնոմարենկոն հացադուլ է հայտարարել։ Այս մասին նա ասել է Ալթայի երկրամասի Շիպունովսկի շրջանային դատարանի նիստում, որտեղ քննարկվում է գաղութի աշխատակցին ոչ վտանգավոր վնաս պատճառելու քրեական գործը (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածի 2-րդ մաս):

Նիստից առաջ Պոնոմարենկոն դատարանի ուշադրությունը հրավիրել է յոթ նկատողության վրա, որոնց պատճառով նրան ուղարկել են պատժախուց, գրում է RusNews-ը։ Նա պնդում է, որ չի իմացել դրանց մասին, իսկ իր ստորագրությունների կեսը «կեղծված» է:

Պոնոմարենկոն հավելել է, որ մարմնական վնասվածքների վերաբերյալ արձանագրության մեջ ևս կեղծվել է իր ստորագրությունը։ Նա խոստացել է հացադուլ անել այնքան ժամանակ, քանի դեռ դատախազը չի ներկայացել դատական նիստին։ Այժմ նիստին մասնակցում է ոչ թե գլխավոր, այլ փոխարինող դատախազը, պարզաբանում է պարբերականը։

Լրագրողը կալանավորվել է 2022 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում։ 2023 թվականի փետրվարին Բառնաուլի դատարանը նրան դատապարտել է 6 տարվա ազատազրկման ռուսական բանակի մասին «կեղծիքներ» տարածելու մեղադրանքով՝ Մարիուպոլի դրամատիկական թատրոնի վրա հարձակման մասին Telegram-ում գրառման համար, որի արդյունքում կարող էր շուրջ 600 մարդ սպանված լինել։