Հոկտեմբերի 26-ին ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և խաղաղության միջև․ Կոբախիձե

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

«Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավար, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, դիմելով Գորիում նախընտրական քարոզարշավի տարածաշրջանային միջոցառմանը հավաքված բնակչությանը, նշեց, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները վճռորոշ հանրաքվե են, որտեղ վրաց ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և խաղաղության միջև․ գրում է Վրաստանի առաջին ալիքը։

Ինչպես նշեց վարչապետը, միանշանակ է, որ հոկտեմբերի 26-ին Քարթլիի ժողովուրդը շատ հստակ ասելու է ոչ պատերազմին և ընտրելու է խաղաղությունը, որն անհրաժեշտ պայման է Վրաստանի առաջընթացի և զարգացման համար։

«Շիդա Քարթլիի բնակիչներդ բոլորից լավ գիտեք խաղաղության գինը։ Դուք ապրեցիք 2008 թվականի պատերազմի հետ կապված ցավը, այն ցավը, որը Վրաստանին բերեց նախորդ իշխանության դավաճան հանցագործությունը։ Ուստի, վստահ եմ, որ հոկտեմբերի 26-ին վրացիները շատ հստակ կասեն ոչ պատերազմին և կընտրեն խաղաղությունը, ինչը անհրաժեշտ պայման է Վրաստանի առաջընթացի և զարգացման համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, «Վրացական երազանքի» ընտրությունը Վրաստանը եվրոպական ընտանիքի անդամ դարձնելն է միայն խաղաղությամբ, արժանապատվությամբ ու բարեկեցությամբ։ Նա նաև նշել է, որ Վրաստանը միանշանակ կունենա լուսավոր, եվրոպական ապագա, որին հնարավոր է հասնել միայն խաղաղության պահպանման և արժանապատվությունը պաշտպանելու միջոցով։

«Շիդա Քարթլին պահպանում է մեր երկրի ամենաթանկ ժառանգությունը՝ բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, որոնք մեզ հիշեցնում են, թե որքան կարևոր է հոգ տանել մեր ազգային ինքնության յուրաքանչյուր սյունի՝ հողի, լեզվի և հավատքի մասին։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունները վճռորոշ հանրաքվե են, որտեղ մարդիկ պետք է ընտրություն կատարեն անբարոյական քարոզչության և ավանդական արժեքների միջև: Վստահ եմ, որ Վրաստանի ժողովուրդը հստակ ընտրություն կկատարի նաև այս դեպքում, կհրաժարվի մարդկային արժանապատվությունը ջնջելու բոլոր փորձերից և կընտրի ավանդական արժեքները»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։