500 000 դոլար է վերադարձրել Քոչարյանի նշանակած ՊՆ փոխնախարարը. պետությունը հա՞շտ է Միրզաբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի կողմից 2001 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ նշանակված Ալիկ Միրզաբեկյանը կես միլիոն դոլար է վերադարձրել պետական բյուջե՝ որպես ապօրինի ձեռք բերված հարստություն։ Գեներալ-լեյտենանտ Միրզաբեկյանը Գլխավոր դատախազության հետ համաձայնության է եկել այս խոշոր գումարը վճարել անշարժ գույքերում և ավանդներում իր անօրինական բաժնեմասերի դիմաց։

Factor TV-ն ուսումնասիրել է Միրզաբեկյանի ունեցվածքի ցանկը․ նրա գույքի և կարողությունների մի մասը գլխավոր դատախազությունն ապօրինի է համարում։ Այսպես՝ Հյուսիսային պողոտայում գտնվող այս շենքում բանակի նախկին գեներալին առնչվող երեք անշարժ գույք կա՝ մեկ բնակարան ու երկու ավտոկայանատեղի։ 176 մլն 700 հազար դրամ արժեցող տան 10 տոկոսը պատկանում է Միրզաբեկյանին։ Նույն պողոտայում գտնվող երկու ավտոկայանատեղերից մեկն ամբողջությամբ՝ 20 մլն դրամ արժեքով, իսկ մյուսը 97 տոկոսով ևս նրան են պատկանում։
Արաբկիր վարչական շրջանում գտնվող շենքում էլ առկա 121 մլն դրամ արժեցող բնակարանի 37 տոկոսն է նրանը, որը գումարով կազմում է շուրջ 38 մլն դրամ։ Ապօրինի է համարվում Միրզաբեկյանին պատկանող Տոյոտա ավտոմեքենան, 75 մլն դրամը և մեկ տասնյակ բանկային ավանդներ։ Ապօրինի ծագման գույքի ընդհանուր արժեքը կազմում է 650 հազար դոլար։ Միրզաբեկյանը պետությանն է վերադարձնում այս գումարի 79 տոկոսը՝ 500 հազար դոլար՝ օրենքով սահմանված համաձայնությամբ։

Միրզաբեկյանը պաշտպանական գերատեսչություն աշխատել է 1992-ից։ 2001 թվականին Քոչարյանի հրամանագրով նշանակվել է փոխնախարար, իսկ 2007-ին զբաղեցրել է պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։ Նա աշխատել է Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք։ Սեյրան Օհանյանը դեռ 2017 թվականին էր խոսել ի պաշտպանություն նախկին ենթակայի, հերքել կապը կոռուպցիայի հետ։ Այդ ժամանակ Օհանյանն արդեն ազատված էր նախարարի պաշտոնից ու դարձել էր ընդդիմադիր գործիչ։

Այսօր արդեն Սեյրան Օհանյանը չցանկացավ խոսել նախկին ենթակայի կուտակած կարողության և պետության վերադարձրած կես միլիոն դոլարի մասին։ Ուշագրավ է, որ Գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ուսումնասիրությունը ներառում է Միրզաբեկյանի՝ 2005 թվականից ձեռք բերված գույքերից։ Այսինքն, փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներից սկսած։ Ինքը՝ Միրզաբեկյանը, ևս հրապարակավ չի խոսել պետությանը վերադարձված գումարների մասին։
Միրզաբեկյանը հեռացվել էր 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ։ Պատերազմից հետո մամուլը գրեց, որ պաշտոնանկության պատճառը կոռուպցիոն չարաշահումներն են, սակայն, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք բանակում առկա թալանի առնչությամբ ո՛չ բացահայտումներ եղան, ո՛չ պատժվածներ։
Ինչպես է կարողացել պատերազմող Հայաստանի պաշտպանության փոխնախարարը նման կարողություն կուտակել։ Դատախազությունն այս հարցի պատասխանը չի տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան