Վիվալդիի «Տարվա եղանակները»՝ ժամանակակից նոր լուծումներով․ հայ հանդիսատեսին ներկայացվեց դասական ու ժամանակակից երաժշտության միախառնումը

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Սեպտեմբերի 11-ին հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու դասական ու ժամանակակից երաժշտության միախառնումը․ Վիվալդիի «Տարվա եղանակները» օրիգինալ՝ լարային կազմով, ներկայացվեց նոր լուծումներով։

«Նյու Ջեներեյշն» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նարեկ Գասպարյանի խոսքով՝ նախագծի նպատակը դասական ու սիրված ստեղծագործության միախառնումն է գերժամանակակից երաժշտական տեխնոլոգիաների հետ:

Ստեղծագործական թիմն օգտագործել է Վիվալդիի «Տարվա եղանակների» օրիգինալ պարտիտուրան։

«Նյու Ջեներեյշն Փրոջեքթ»-ի գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյանն ասում է՝ այս մտահղացումը իրենց թիմի մոտ առաջացել էր դեռ նախորդ տարի։

«Մենք միշտ փորձում ենք կյանքի կոչել տարբերվող և ինքնատիպ նախագծեր։ Ու այս նախագիծը ևս տեսակով բացառիկ է, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում սա լինելու է առաջին անգամ: Մեզ հաջողվել է համախմբել տաղանդավոր ստեղծագործողների և արդյունքը միանշանակ գոհացնելու է մեր հանդիսատեսին։ Եվ սա ևս մեկ առիթ է երիտասարդներին ավելի մոտեցնելու դասական արվեստին։ Ու նաև կուզենամ նշել, որ արդեն իսկ տարվում են բանակցություններ Vivaldi DJ նախագիծը մի շարք երկրներում ներկայացնելու շուրջ»,- ասել է Գրիգորյանը։

Beatbox հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանն (DJ BeatMan) ասում է՝ Vivaldi DJ նախագիծը աննախադեպ է, այն երաժշտական աշխարհի տարբեր բևեռների համադրություն է։

«Համերգից հետո ստացել եմ շատ զանգեր և նամակներ, բոլորի մոտ շատ դրական տպավորություններ են, դրական արձագանքներ ունենք։ Ես ինքս շատ խորացած էի պրոցեսի մեջ, դրա համար որպես հանդիսատես չեմ կարող դատել, բայց ամեն դեպքում մտերիմները, ընկերները հիացմունքից բացի այլ բան չեն արտահայտել։ Արվեստի գործիչներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ․․․ շատ տարբեր մարդիկ կային, շատ ողջունեցին մեր համատեղ արձագանքը, սպասում են՝ երբ է լինելու երկրորդը»,- համերգից հետո Factor.am-ի հետ զրույցում պատմեց Բագրատ Տերտերյանը։

Առաջիկայում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում նախատեսվում է ներկայացնել VIVALDI DJ, Aram Khachaturian DJ, Arno Babajayan DJ, Mozart DJ նախագծերը:

 

Անժելա Պողոսյան