Ամերիկացին, որը ՌԴ-ում հետախուզման մեջ լինելու պատճառով ՀՀ-ից 3 տարի չէր կարողանում հեռանալ, վերադարձել է ԱՄՆ

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

ԱՄՆ քաղաքացի Էրիկ Թոմաս Քրիմերը վերադարձել է ԱՄՆ Օհայո նահանգ։ Նա երեք տարի ստիպված մնացել էր Հայաստանում, քանի որ Ռուսաստանը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Այս մասին «Մեդիազոնա»-ին պատմել է Քրիմերը։

«Հոդվածից հետո մեկ-երկու օր անց ինձ զանգահարեցին հայկական հեռուստաընկերությունից, ես գնացի հարցազրույց տվեցի, որից հետո ինձ զանգահարեցին դեսպանատնից և ասացին, որ հարցը կլուծեն։ Ես գնացի, ինձ ասացին, որ կարևոր բանակցություններ են անցկացրել ու ասացին, որ ապաստան խնդրեմ Հայաստանից, ինձ կմերժեն, սակայն այդպես էլ չեն կարողանա Ռուսաստան ուղարկել»,-պատմել է Քրիմերը՝ նշելով, որ  ապաստան տրամադրելու մերժումը նա ստացել է այս տարվա հուլիսին։ Օգոստոսին նրան զանգահարել է փաստաբանը և հայտնել, որ կարող է մեկնել։ Նա տոմս է գնել և նույնիսկ անցել է անձնագրային հսկողությունը, բայց ինքնաիռին մոտենալի նրան է մոտեցել սահմանապահը և խնդրել է իրեն տալ իր անձնագիրը:

«Ինձ տարավ հատուկ սենյակ, որտեղ ես եղել էի, երբ ինձ առաջին անգամ երեք տարի առաջ Հայաստանից դուրս չէին թողել։ Սկսեցին իմ անձնագիրը մեկ մյուսին փոխանցել, ես անգլերենով հարցրի, թե ինչն է սխալ։ Հետո ինչ-որ տղա հայտնվեց, հնարավոր է դեսպանատնից  և հարցրեց՝ «Որևէ խնդիր կա՞»։ Նայեցի սահմանապահին և հարցրի՝ «Մենք խնդիր ունեն՞ք»։ Իսկ նա ասաց՝ «Եկեք նրան նստեցնենք ինքնաթիռ հենց հիմա»։ Եվ նրանք ասում են՝ եկեք»»,-նշել է Քրիմերը։

Քրիմերը բանասեր է Օհայոյից, 2015-2017 թվականներին անգլերեն է դասավանդել  Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լեզվի կենտրոնում։ Նրա խոսքով՝ 2017 թվականի ապրիլին ուժայինները գիշերը բերման են ենթարկել Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցում և թմրանյութեր են գցել գրպանը, սպառնացել ատրճանակով և պահանջել կես միլիոն ռուբլի։ Սակայն Քրիմերին բաց են թողել երկրից դուրս չգալու ստորագրությամբ։  Չնայած դրան՝ նրան հաջողվել է հեռանալ ՌԴ-ից, որից հետո նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 2021 թ-ին նա հանգստացել է Վրաստանում, որոշել մի քանի օրով այցելել Հայաստան։

Հայ սահմանապահները թույլ չեն տվել նրան լքել երկիրը, սակայն Ռուսաստանի դիմումով չeն ձերբակալել՝ ըստ նրա հայ փաստաբանի, քանի որ չեն ցանկացել բարդացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։