Այնպես չէ՝ ինչ վատ է թուրքերի համար, լավ է հայերին․ Էրդողանը դարձավ ավտորիտար, ՀՀ-ն վտանգի տակ հայտնվեց․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը Երևանում է՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։ Այսօր աշխարհում սառեցված կոնֆլիկտները թեժանում են, նոր և արյունոտ կոնֆլիկտներ են բռնկվում։ Ինչո՞ւ է Թուրքիան շարունակում փակ պահել Հայաստանի հետ սահմանը, չկարգավորել հարաբերությունները․ եթե նախկինում պայման էին դնում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հանգուցալուծված չլինելը, այսօր ԼՂ-ն գոյություն չունի՝ հայերը բռնի տեղահանվեցին։  Փայլանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ Թուրքիան չի բացում Հայաստանի հետ սահմանը նախ՝ Ադրբեջանի նմանատիպ հրահանգն ունենալով, և երկրորդ՝ քանի որ Էրդողանն իր օգուտները չի տեսնում այդ քայլից․

«Երբ Թուրքիան հեռացավ Արևմուտքից, ավտորիտար դարձավ, մենք մեծ աղետ ապրեցինք, և այսօր ՀՀ-ն վտանգի տակ է։ Ես առաջարկել եմ ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որ պետք է Թուրքիային համոզենք, որպեսզի կառուցողական դեր ստանձնի Կովկասում։ Բայց եթե դա տեղի չունենա, ՀՀ-ն վտանգի տակ կմնա․ Պուտինը, Ալիևը, Էրդողանը ընկերներ են։ Պուտինը և Ալիևը խաղաղություն չեն ուզում։ Ալիևը վտանգ է տեսնում խաղաղության մեջ, որովհետև մտածում է՝ Ադրբեջանի ժողովուրդը ժողովրդավարություն կպահանջի։ Այս մտածումը կարող ենք փոխել Էրդողանի միջոցով, որն օպորտունիստ գործիչ է։ Էրդողանը Ալիևին կհամոզի ՀՀ-ի հետ կնքել պայմանագիր, եթե Արևմուտքից օգուտներ ստանա։ Միայն մեկ մարդ կա, որ Ալիևին կհամոզի, դա Էրդողանն է։ Ալիևն ասում է Էրդողանին՝ երբ քեզ հրամայեմ, այդ ժամանակ կբացես սահմանը։ Թուրքիայում ՀՀ-ին չեն ճանաչում, բայց երբ Հայաստան են գալիս՝ նախապաշարմունքը վերանում է, ինձ հարց են տալիս՝ ինչո՞ւ թշնամանք ունենք, ասում են, որ սահմանը պետք է բացվի, բայց թշնամանքը թուրք ազգայնականների քարտն է, վախենում են բացել սահմանը և զրկվել այդ խաղաքարտից։ ՀՀ-ն վտանգի տակ է, և միայն խաղաղությամբ կարող ենք անվտանգություն ապահովել․ Արևմուտքը պիտի՛ համոզի Էրդողանին, որ ճնշի Ալիևին՝ ստորագրել պայմանագիրը»,- ասաց Կարո Փայլանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան