Փարիզը դատապարտել է Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի քաղաքացուն 3 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը

Լուրեր

27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
27.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
27.11.2026 | 12:25
Թուրքական և իսրայելական ֆուտբոլային ակումբների միջև Բաթումում անցկացված հանդիպմանը բախումներ են գրանցվել թուրք երկրպագուների ու ոստիկանների միջև․ 16 մարդ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 12:17
Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
27.11.2026 | 12:10
Թմրավաճառության մեջ կասկածվողները քարշ են տվել ոստիկանին // Մոսկվան՝ TRIPP-ում ՌԴ-ի շահերի մասին
27.11.2026 | 12:02
Բյուջեի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է վաղաժամկետ՝ առանց համաձայնության
27.11.2026 | 11:54
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
Բոլորը

Փարիզը հայտարարություն է տարածել Բաքվի կողմից Ֆրանսիայի քաղաքացուն երեք տարվա ազատազրկման դատապարտելու կապակցությամբ։

«Ֆրանսիան դատապարտում է կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը, որի զոհն է դարձել Ադրբեջանում մեր հայրենակից Թեո Կլերկը։ Նա սեպտեմբերի 10-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ մետրոյում գրաֆիտիի համար, մինչդեռ մյուս երկու ամբաստանյալները, այլ ազգության ներկայացուցիչներ, ճիշտ նույն արարքի համար դատապարտվել են ուղղակի տուգանքի»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ անցյալ տարվա ապրիլին Կլերկին ձերբակալելուն պես Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը կապ է հաստատել Ադրբեջանի իրավասու մարմինների հետ՝ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան հյուպատոսական պաշտպանություն իրականացնելու համար, նաև մասնակցել բոլոր դատավարություններին:

«Ի դեպ, Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ չի տրվում, բացառությամբ խիստ անհրաժեշտ պատճառների, մեկնել Ադրբեջան՝ այդ երկրում կամայական կալանավորման և անարդար դատավարությունների վտանգի պատճառով, որի դատական ​​համակարգը անկախության որևէ երաշխիք չի տալիս կամ իրավունքների պաշտպանության հարցերում»,- ընդգծում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանը վճիռ է կայացրել երեք օտարերկրացիների գործով, որոնք գրաֆիտի էին նկարել Ադրբեջանի մայրաքաղաքի մետրոյի վագոնների վրա։ Օտարերկրացիներն են՝ Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Թեո Հյուգոն, Նոր Զելանդիայի քաղաքացի Քվենտին դե-Սենտ Իսմայիլն ու Ավստրալիայի քաղաքացի Հան Փոլը։

Ուշագրավ է, որ Ֆրանսիայի քաղաքացին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ մյուսները տուգանվել են 6,800 մանաթով (շուրջ 3,500 եվրո)։