Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի գլխարկն է դրել

Լուրեր

08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ Փենսիլվանիայի Շանսվիլ քաղաքում Դոնալդ Թրամփի նախընտրական արշավին գլխարկն է դրել։ Այդ գլխարկով ԱՄՆ նախագահի լուսանկարը հրապարակել է Թրամփի նախընտրական շտաբը X սոցիալական ցանցում:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել հրշեջ կայանում, որտեղից ոչ հեռու կործանվել է ահաբեկիչների կողմից առևանգված ինքնաթիռներից մեկը։ Այնտեղ Ջո Բայդենը հայտարարել է «երկրի միասնության» վերականգնման անհրաժեշտության մասին, ինչպես դա տեղի ունեցավ ահաբեկչությունից հետո՝ անկախ քաղաքացիների կուսակցական նախապատվություններից։

«Որպես ժեստ՝ նա գլխարկը տվել է Թրամփի կողմնակիցներից մեկին, որը հետո ասել է, որ Բայդենը պետք է կրի Թրամփի արշավի գլխարկը: Նա մի որոշ ժամանակ դրել է այն»,- պարզաբանել է Բեյթսը։

Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախագահ Բայդենին ժեստի համար՝ X սոցցանցի էջում գրելով. «Շնորհակալություն աջակցության համար, Ջո»։

ԱՄՆ նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Քամալա Հարիսն առաջադրվել են որպես թեկնածուներ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից։

ABC հեռուստաալիքով թեկնածուների միջև տեղի է ունեցել բանավեճերի առաջին փուլը։