Բեն Լադենին սպանած հատուկ ջոկատայինները պատրաստվում են Թայվան Չինաստանի ներխուժմանը․ FT

Լուրեր

02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
Բոլորը

Ամերիկյան Seal Team 6-ը, որը սպանել է Ալ-Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենին 2011 թվականին, պատրաստվում է Թայվանին աջակցելու առաքելությանը՝ կղզի Չինաստանի հնարավոր ներխուժման դեպքում: Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրներին։

Վաշինգտոնից մոտ 250 կմ հարավ-արևելք՝ Վիրջինիա Բիչում գտնվող խմբի կենտրոնակայանում մեկ տարուց ավելի է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, գրում է թերթը։

Ըստ FT-ի՝ տեմպերն ակտիվացել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախկին հրամանատար Ֆիլ Դևիդսոնը նախազգուշացրել է, որ Չինաստանը կարող է հարձակվել Թայվանի վրա վեց տարվա ընթացքում:

Պենտագոնի ներկայացուցիչը թերթին ասել է, որ գերատեսչությունը և ամերիկյան ուժերը «պատրաստվում և մարզվում են մի շարք անսպասելի դեպքերի համար»: