Այս ընտրություններում արդեն իսկ հետընթաց ունենք. Զարուհի Փոստանջյանը՝ տեսախցիկների բացակայության խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

 Ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար քաղաքական կամք է պետք: Սեպտեմբերի 10-ին՝ քարոզարշավի առաջին օրը հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Եթե չլինի իրավիճակը փոխելու քաղաքական կամք՝ և՛ իշխանության, և՛ հասարակության մոտ, մենք չենք կարող ոչինչ փոխել: Մենք կարող ենք կրկնել մեր անցած շուրջ 30-ամյա պատմությունը, չենք կարող պոկվել ավտորիտարիզմից և գնալ դեպի ժողովրդավարություն»,- կարծում է Զարուհի Փոստանջյանը:

Քաղաքապետի թեկնածուն ընտրախախտումներ արդեն նկատել է, բայց դեռ վաղ է համարում ասել՝ արդյոք դրանք կազդե՞ն ընտրությունների վրա: «Բացի այդ, նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ հետընթաց ունենք: Դա ընտրատեղամասերում տեսախցիկների բացակայությունն է: Եթե նախորդ ընտրություններում մենք օնլայն կարողանում էինք հետևել և կարողացանք, օրինակ, արձանագրել, թե ինչպես են ընտրատեղամասից առևանգում չհրկիզվող պահարանը: Հիմա, փաստացի, դա մեզ համար հասանելի չի լինելու»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Լրագրողները հարցրեցին նաև այս ընտրություններում մրցակցության, «սևի և սպիտակի» մասին հայտարարություններին: «Քաղաքականությունը լուրջ գործունեություն է, պետք է հավասարակշռությունը պահես, խաղի չվերածես: Ես կողմնակիցն եմ, որ հանրությունը լինի բազմազան, և դա է ցանկացած գործի հաջողությունը»,- նշեց Զարուհի Փոստանջյանը: