Եթե մեր թուրք գործընկերները քաղաքական կամք դրսևորեն, մենք կարող ենք վաղը կարգավորված հարաբերություններ ունենալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանը միշտ պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե Թուրքիայի կողմից ևս քաղաքական կամք դրսևորվի։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանի ներկայիս կառավարության և 1991 թվականից սկսած բոլոր կառավարությունների համար պատմությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարության մաս չի եղել։ Մենք միշտ պատրաստ ենք եղել ու հիմա էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, բաց սահմաններ։ Եթե քաղաքական կամք լինի նաև մեր թուրք գործընկերների կողմից, մենք կարող ենք վաղը կարգավորված հարաբերություններ ունենալ»,- հայտարարել է Ռուբինյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցություններին՝ Ռուբինյանը նշել է, որ ներկայում պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասը «խաղաղության խաչմերուկի» վերածելու համար։

«Այսօր պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական փակուղուց վերածել խաղաղության խաչմերուկի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հաղորդակցությունները չպիտի դառնան աշխարհաքաղաքական մրցակցության պատանդ»,- հայտարարել է Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։