Կարևոր է դեմ արտահայտվել ցանկացած քողարկված օրակարգի, որն ուղղված է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Իրանի ԱԳ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրանը ողջունում է և պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն կարևոր է դեմ արտահայտվել ցանկացած քողարկված օրակարգի, որն ուղղված է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխոլեսլամին «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ։

«Իրանն այսօր շարժիչ ուժ է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար ու ամբողջությամբ պատրաստ է կառուցողական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ողջունում ենք խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կարևորելով նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը երկու հարևանների միջև։ Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործում։ Կողմ ենք միասնական տարածաշրջանի հայեցակարգին՝ զարգացնելով բարիդրացիության կացութաձևը։ Անշուշտ, համաձայն ենք նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, միաժամանակ, ընդգծում ենք երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև նրանց տարածքներով անցնող ճանապարհների ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը։ Մենք հարգում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շահերն այս տարածաշրջանում»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավասությունը հարգելու անհրաժեշտությունը։

«Մենք կարծում ենք, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա մրցակցության դաշտ արտաքին ուժերի պայքարի համար։ Այս համատեքստում մենք կարևորում ենք դեմ արտահայտվել ցանկացած քողարկված օրակարգի, որն ուղղված է տարածաշրջանի ապակայունացմանն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության համար հիմքեր ստեղծելուն»,- հայտարարել է իրանցի դիվանագետը:

Մանրամասները՝ տեսանյութում։