Ռուբեն Վարդանյանի՝ Հարկային օրենսգրքի վերաբերյալ իմացությունը, երևի, այնքան էլ խորը չէ. ՊԵԿ նախագահ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ռուբեն Վարդանյանի՝ հարկային օրենսգրքի վերաբերյալ իմացությունն այնքան էլ խորը չէ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Մոսկվայում հայ գործարարների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ռուսաստանաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հնչեցրած հայտարարություններին:

«Պետք է ասեմ, որ պարոն Վարդանյանի՝ Հարկային օրենսգրքի վերաբերյալ պատկերացումները կամ իմացությունը, երևի, այդքան էլ խորը չեն: Մենք ունենք 5 հարկատեսակ, ուղղակի մենք Հարկային օրենսգիրք ենք բերել բոլոր այն պարտադիր վճարները, տուրքերը, որոնք հարկ չեն կոչվել: Եվ քանի որ դրանք Հարկային օրենսգիրք ենք բերել, որպեսզի հարկային մարմինը վարչարարություն իրականացնի, դրանք արդեն կոչվում են ոչ թե վճարներ, այլ հարկեր: Սակայն ավանդական հարկերը մեզ մոտ 5-ն են»,- նշեց Դավիթ Անանյանը՝ թվարկելով դրանք. շահութահարկ, եկամտային հարկ, ԱԱՀ, ակցիզային հարկ, գույքահարկ:

ՊԵԿ ղեկավարը խորհուրդ է տալիս հարկային օրենսդրությունները համադրելը թողնել պրոֆեսիոնալներին: Ամեն դեպքում, Դավիթ Անանյանն ընդունում է, որ Վրաստանում հարկային օրենսդրությունն ավելի պարզեցված է, քան Հայաստանում: Այս ուղղությամբ արդեն աշխատում են: «Այո՛, Վրաստանում հարկային օրենսդրությունը շատ ավելի պարզ է, մենք երբեք չենք ասել, որ այդպես չի: Բայց այդ ուղղությամբ աշխատում ենք: Ասացի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ. մենք այս երեք փուլերով դեռ անելիքներ ունենք»,- հավելեց Անանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հայ գործարարների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը հետաքրքրվել էր, թե ինչ է արվում՝ Հայաստանում ներդրում անելը ձեռնտու դարձնելու համար: Գործարարը նաև հարևան երկրի օրինակն էր բերել՝ նշելով, որ Վրաստանում 6 հարկատեսակ է, Հայաստանում՝ 18: