Փաշինյանի օրոք Արցախը կործանվեց՝ չեք զարմանում, քոչարյանական աղջնակը փոխնախարար է դարձել, ապշե՞լ եք․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանին չի զարմացրել այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության փոխնախարար է նշանակել Սիրվարդ Գևորգյանին, որը նկար ունի Ռոբերտ Քոչարյանի դստեր, Քոչարյանի գրքի հետ։ Լուսանկարում երևում է նաև նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Ի դեպ, Սիրվարդ Գևորգյանը պարզաբանմամբ է հանդես եկել, նշելով, որ Ռոբերտ Քոչարյանին անձամբ չի հանդիպել, նրա դստեր հետ ծանոթացել է դեռ տարիներ առաջ, նույն կուրսում են սովորել,  ինչպես նաև՝ որ ինքը կիսում է «Նիկոլ Փաշինյանի» դավանած Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Սակայն Նորայր Նորիկյանը չի ուզում լսել այս բացատրությունները, նրա թիրախը իշխանություններն են․

«Սա ցինիզմի դրսևորում է, Միշիկի եղբայրը նախարար է, ինչո՞ւ եք զարմացել, Փաշինյանը Քոչարյանով ոգևորված աղջնակին փոխնախարար է նշանակում։ Ախր չեք զարմանում, որ Փաշինյանի օրոք Արցախը կործանվեց, և զարմանում եք, որ քոչարյանական աղջնակը փոխնախարա՞ր է դարձել։ Փաշինյանը այդ մարդասպաններին չի՛ պատժել, ավելին՝ նա արդարացրեց Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, որոնք հռչակվեցին ընդդիմադիր լիդերներ։ Փաշինյանը ոչ միայն արդարացրեց Քոչարյանին, այլև՝ նրա խանութից 5 մլն դոլարի մեքենաներ գնեց։ Մարդասպանը բանտում պիտի նստի, ոչ թե խանութ ունենա, պետք է պատժվի։ Փաշինյանը թող ներողություն խնդրի ժողովրդից՝ խոստումները չկատարելու համար, ասի՝ խաբել եմ ձեզ, կամ չեմ կարողացել կատարել խոստումներս։ Փաշինյանի գահավիժումը ավելի ցավոտ է լինելու, ձեզ չթվա՝ Վանո Սիրադեղանից, Քոչարյանից, Տեր-Պետրոսյանից, Վազգեն Սարգսյանից ուժեղ եք»,- նշել է Նորայր Նորիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան