Լեհաստանում դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Բելառուսի երեք քաղաքացու՝ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի գործով

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Վարշավայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է «Բելաերոնավիգացիայի» նախկին տնօրեն Լեոնիդ Չուրոյին, հերթափոխի հսկիչ Եվգենի Ցիգանովին և Պետական ​​անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) անանուն սպային՝ Մինսկում Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքի գործով, որում եղել է Ռոման Պրոտասևիչը, հայտնում է Wyborcza-ն։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Լեհաստանի Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով (ջրային տրանսպորտի կամ օդանավի գրավում) և 189-րդ հոդվածի 1-ին մասով (ազատությունից ապօրինի զրկելը):

Հաղորդվում է, որ 42-ամյա կարգավարը, որը Բելառուսից Լեհաստան է փախել 2021 թվականի ամռանը, օգնել է պարզել դեպքի հանգամանքները։ Նա պատմել է, որ ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի պահին կառավարման սենյակում եղել է ՊԱԿ-ի աշխատակիցը։ Նրա խոսքով՝ վճռական պահին սպան «հսկողության տակ է վերցրել դիսպետչերական ծառայությունը և ամբողջ ընթացքում անընդհատ հեռախոսով շփվել է ինչ-որ մեկի հետ՝ զեկուցելով իրավիճակը»։

Հիշեցնենք՝ 2021 թվականի մայիսի 23-ին Բելառուսի օդային տարածքում երկրի ռազմաօդային ուժերը, հայտարարելով, թե ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին տեղեկություն են ստացել, ստիպել են Աթենք-Վիլնյուս կանոնավոր չվերթն իրականացնող Ryanair ավիաընկերության օդանավին վայրէջք կատարել Մինսկի միջազգային օդանավակայանում՝ ընդդիմադիր լրագրող և բլոգեր Ռոման Պրոտասևիչի ձերբակալության նպատակով։

Հունվարի սկզբին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) եզրակացրել է, որ Ryanair ավիաընկերության ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը, որն անձնակազմին ստիպել էր վայրէջք կատարել Մինսկում անցյալ տարվա մայիսին, կեղծ է եղել: