Թեհրանը Մոսկվային խորհուրդ է տվել հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» պլանից․ Tasnim-ի անդրադարձը

Լուրեր

24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
Բոլորը

Իրանում շատերը զգուշացնում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխարհաքաղաքական բացասական հետևանքների մասին, որի նպատակն է կապել Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի հետ առանց հայկական անցակետերի։ Այստեղ Ռուսաստանին խորհուրդ են տալիս չաջակցել այս վիճահարույց գաղափարին, ասվում է իրանական Tasnim գործակալության անդրադարձում։

Նշվում է, որ օգոստոսի 19-ին Բաքու կատարած այցի ժամանակ Ռուսաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մատնանշել էր Հայաստանի և Ադրբեջանի որոշումը՝ մի կողմ թողնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ տարաձայնությունները՝ երկու երկրների միջև կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ֆոնին։

Օգոստոսի վերջին էլ ադրբեջանական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում Լավրովը քննադատել էր Հայաստանին՝ պնդելով, թե Երևանը հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ 2020 թվականին ստորագրված համաձայնությունից։

«Հենց Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը»,- ասել էր նա։

Իրանական լրատվամիջոցն ընդգծում է, որ Մոսկվան, Բաքուն և Անկարան 2020 թվականի վերջից փորձում են առաջ մղել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցը։ Ըստ ծրագրվածի՝ երթուղին կմիացնի Ադրբեջանը և Թուրքիան, իսկ Ռուսաստանը կծառայի որպես անվտանգության երաշխավոր։ Մինչդեռ Իրանի պաշտոնյաները բազմիցս դեմ են արտահայտվել տարածաշրջանում միջազգային սահմանների կամ աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության:

Օգոստոսի 23-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Թեհրանի աջակցությունը տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ Իրանը դեմ է միջազգային սահմանների և ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։

Ըստ իրազեկ աղբյուրների՝ Մոսկվայում Իրանի դեսպանը վերջերս Թեհրանի բողոքն է արտահայտել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումների դեմ։

«Իրանում փորձագետները Ռուսաստանին խորհուրդ են տվել նկատի ունենալ, որ Թեհրանը դեմ է ցանկացած միջանցքի ստեղծմանը, որը կկապի Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի հետ Հայաստանի միջոցով՝ ասելով, որ ռուսները չպետք է զարմանան՝ լսելով Իրանի իրավական, հստակ և անփոփոխ դիրքորոշումն այս հարցում։ Որպես ինքնիշխան պետություն, որը միշտ հանդես է եկել ԱՄՆ-ի, արևմտյան կառավարությունների և բոլոր հեգեմոն տերությունների դեմ, Իրանը զգայուն է Հարավային Կովկասի զարգացումների նկատմամբ և երբեք չի հանդուրժի սահմանների և անվտանգության սահմանների որևէ փոփոխություն»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ Իրանի պնդմամբ՝ ոչ մի կանոն Հարավային Կովկասի տարածաշրջանում մեկ երկրի անվտանգությանն ու աշխարհաքաղաքական դիրքին գերակայություն չի տա մյուսների նկատմամբ։ Ուստի, Մոսկվան երբեք չպետք է ակնկալի, որ կդիմի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ Հայաստանի հետ վեճերը լուծելու համար։ Բացի այդ, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը կնշանակի փակել դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկը և կնվազեցնի Իրանի հարևանների թիվը՝ 15-ից 14-ի։

«Ռուսաստանին նաև խորհուրդ է տրվել խուսափել միջոցներ ձեռնարկելուց, որոնք կարող են վատթարացնել Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական հարաբերությունները, քանի որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը նոր բռնկման կետ կստեղծի Իրանի հյուսիս-արևմտյան խիստ զգայուն սահմանների մոտ»,- հավելում է լրատվամիջոցը։