Հարվածների տակ ընկանք, որ Սրբազան շարժումը պրոռուսական չդառնա, բայց չստացվեց․ սրբազանը պիտի քայլ անի․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԺԲ-ն Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալած ընդդիմադիր շարժմանը միացել է հենց առաջին հանրահավաքից՝ մայիսի 9-ից, մասնակցում են նաև Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքներին։ Սուրեն Պետրոսյանը, որ շարժման ակունքներում էր, երեկ  լրջորեն քննադատեց ԱԺ-ի ընդդիմությանը․ «Եթե ուզում եք լինի իշխանափոխություն, պետք է նախ լինի ընդդիմափոխություն։ Բագրատ սրբազանը լավ հոգևորական է, բայց որպես քաղաքական գործիչ բազում սխալներ են եղել՝ ինքն է առաջնորդել, բայց խորքային ներգրավվել են ԱԺ-ի ընդդիմությունը»։ ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանին հարց ուղղեցինք՝ նա համաձա՞յն է այն գնահատականի հետ, որ եթե պառլամենտական ընդդիմությունը ներգրավված է որևէ քաղաքական պրոցեսում, այդտեղ փոփոխություն հնարավոր չէ։ Արա Պապյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ընդունեց, որ տարաձայնություններ կան այս ընդդիմադիր շարժման մեջ ներգրավված ուժերի հետ։ Նա չի բացառում, որ ԱԺԲ-ն կասեցնի իր մասնակցությունը «Սրբազան շարժման»-ը։

«Շարժումը դուրս է գալիս Փաշինյանի հրաժարականի շրջանակից, բազում տարաձայնություններ ունենք շարժման մեջ առկա ուժերի հետ, որտեղ գեոպոլիտիկ հարցեր են շոշափվում, ինչի արդյունքում՝ շարժմանը ներգրավված ուժերի տեսակետներն են հեռանում իրարից։ Մեզ համար առաջնայինը Նիկոլ Փաշինյանին փոխարինելն է, բայց նոր ուժը հները չպիտի լինեն, երկուսն էլ պրոռուսական են, կոռուպցիայի մեջ խրված։ Մտահոգիչ է, որ ԱԺ ըննդդիմությունը սկսել է փորձել օրակարգ թելադրել «Սրբազան շարժման» մեջ։ Սրբազանը ո՞նց է համաժողովրդական շարժում ծավալում՝ նախկիններին չդատապարտելով։ Քանի դեռ տարանջատում չլինի անցյալի կերպարներից, համաժողովրդական շարժում չի լինի։ Ակնկալում ենք՝ «Սրբազան շարժում»-ը հավասարակշռվի, չի կարող այսքան պրոռուսական շարժում լինել, քանի որ այն կտապալվի, էնա՝ էս երկրում պրոռուսական էր ամեն ինչ, տապալվելու է դա։ Ապագա չի ունենալու։ Բագրատ սրբազանը պետք է սերտացնի շփումները Արևմուտքի հետ։ Սրբազանը թող որոշի՝ Քոչարյանի և Սարգսյանի հետ հաղթանակ չի լինելու, շարժումը պրոռուսական չպիտի լինի, չեզոք պետք է լինի, թե չէ՝ տապալվելու է։ Ժողովուրդը նրանց վերադարձը չի ուզում, շատ-շատ ՌԴ-ն անհաջող հեղաշրջման փորձ կարող է անել, որը տապալվելու է։ «Սրբազան շարժում»-ը տոնում էր Հայաստանի պառակտման օրը, մենք դա չենք ընդունում՝ Արցախի անկախության ի՞նչն է լավը։ Հարվածների տակ ընկանք, որ Սրբազան շարժումը պրոռուսական չդառնա, բայց՝ չի ստացվում համարյա, Սրբազանի ասած Արցախի անկախությունը ռուսական ծրագիր է»,- ասաց Պապյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան