ՌԴ-ն հարձակվել, խեղդում է ՀՀ-ին նոյեմբերի 9-ի թղթով․ Փաշինյա՛ն՝ հետ կանչիր ստորագրությունդ, զրկիր միջանցքի պահանջից․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Չնայած ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանագրի նախագծից դուրս հանեցին ապաշրջափակման կետը, Լավրովը պնդեց, որ եռակողմ հայտարարությունների իրագործմանը խոչընդոտում են ՀՀ-ի իշխանությունները՝ նախևառաջ ճանապարհների ապաշրջափակման հարցում։ Նա օրերս կրկին հիշել է նոյեմբերի 9-ի փոստաթղթի 9-րդ կետի մասին, նշելով, թե այնտեղ ասվում է, որ շարժը կվերականգնվի՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային։ «Եվ այն կվերականգնվի ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ապահովմամբ՝ սև-սպիտակով։ Եվ ես զարմանքով կարդացի վարչապետ Փաշինյանի հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ ՀՀ-ին գործընթացը դանդաղեցնելու մեջ մեղադրելը սուտ է և ամեն ինչ տակնուվրա է անում»։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետ չկանչելը ՌԴ-ին շանս է տալիս ՀՀ-ից միջանցքի պահանջ ունենալ․ «ՌԴ-ն և Ադրբեջանը հարվածելու են մեզ՝ 2 քայլից մատ անելով։ Մենք նրանց կզինաթափենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից ստորագրությունը հետ կանչելով, և այդ դեպքում՝ ՀՀ-ից միջանցք չեն կարողանա ուզել՝ լեգիտիմ հիմքից կզրկվեն։ Նոյեմբերի 9-ը փաթաթել են ՀՀ-ի վզին, խեղդելուց 5 է պակաս։ Փաշինյա՛ն, հե՛տ կանչիր ստորագրությունդ, զրկիր նրանց ՖՍԲ հսկողությամբ միջանցք պահանջելու հնարավորությունից»։

Անդրադառնալով իր կողմից քաղաքական ուժի ստեղծմանը և ընդդիմադիր դաշտում նախկին իշխանությունների հետ պայքար ծավալելու սցենարին՝ Գուրգեն Սիմոնյանը նշեց, որ նրանց մրցակից չի համարում, և այդ դաշտը բաց է, թեև պնդեց, որ Փաշինյանի իշխանությունը շահում է այս ընդդիմության գոյությունից․

«Փաշինյանը պիտի ԱԺ-ի ընդդիմությանը զրկեր 20 տարով ընտրվելու իրավունքից, և այդ դեպքում՝ կոլաբորացիոնիստներից ոչ ոք ԱԺ-ում չէր հայտնվի։ Բայց Փաշինյանը չփակեց անցյալի էջը։ Դու խոստացար պատժել նրանց, բայց չկատարեցիր խոստումդ։ ԱԺ ընդդիմությունը մերժվածներն են, որ Փաշինյանի ապիկարության պատճառով մնացել են և դարձել նրա ձեռքի վհուկը՝ ժողովրդին ցույց են տալիս, որ իշխանությունը ռեյտինգ հավաքի։ Աշնանը կլցվեն Երևանի փողոցներ, որ Փաշինյանի ռեյտինգը էլի աճի, անհարմար չի՞»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան