Առաջին կիսամյակում եկամտահարկի վերադարձը կազմել է ոչ թե 11, այլ 8 մլրդ դրամ․ ո՞րն է անհամապատասխանության պատճառը՝ ՊԵԿ-ը պարզաբանում է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը օրերս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում 2024 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կատարողականը ներկայացնելիս նշել էր, որ այս տարի շուրջ 11 մլրդ դրամով ավելի եկամտահարկ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։

«Առաջին կիսամյակի ընթացքում մեր շահառուների թիվը հասել է 42 հազար 53-ի։ Վերադարձված գումարը կազմել է 32 մլրդ դրամ։ Անցյալ տարվա առաջին կիսամյակում վերադարձը կազմել էր 24 մլրդ դրամ։ Այսինքն՝ 11 մլրդ դրամով ավելացել է հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկման համար եկամտային հարկի վերադարձը»,- նշել էր Բադասյանը։

Factor.am-ը ներկայացված տվյալներում անճշտություն է նկատել։ Այսպես․ եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում հիփոթեքային վարկի տոկոսների մարումների համար վերադարձված եկամտահարկի ընդհանուր թիվը եղել է 24 մլրդ դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 32 մլրդ դրամ, ապա տարբերությունը կազմում է 8 մլրդ դրամ, ոչ թե 11 մլրդ դրամ՝ ինչպես նշում է ՊԵԿ նախագահը։

Պարզելու համար որտեղից է ծագել անճշտությունը՝ ստուգեցինք Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաշվետվությունները։
Այսպիսով՝ ըստ հրապարակման՝ նախորդ տարվա առաջին կիսամյակում հիփոթեքային վարկի տոկոսների մարումների համար վերադարձված գումարն իսկապես կազմել է 32,1 մլրդ դրամ։

«2024 թվականին հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների գումարի վերադարձը, որը նախկինում նվազեցվում էր եկամտային հարկից, ձևակերպվում է որպես պետական բյուջեի ծախս, որի գծով հաշվետու ժամանակահատվածում հատկացվել է 32.1 մլրդ դրամ»,- մասնավորապես նշված է հրապարակման մեջ։

2023 թվականի նույն ժամանակահատվածում հիփոթեքային վարկի տոկոսների մարումների համար վերադարձված գումարը կազմել է 24 մլրդ դրամ։

«Հաշվետու ժամանակահատվածում բնակարան ձեռքբերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել 24 մլրդ դրամ եկամտային հարկ»,- նշված է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ։

Այսպիսով՝ ստացվում է, որ նախարարի ներկայացրած տվյալները եկամտահարկի վերադարձի չափերի մասին ճիշտ են, անհամապատասխանությունը երկու թվերի տարբերության մեջ է։ Պարզաբանում խնդրեցինք Պետական եկամուտների կոմիտեի մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանից։ Նրա խոսքով՝ թեև ՊԵԿ նախագահը ներկայացրել է առաջին կիսամյակի ցուցանիշները, այնուամենայնիվ, եկամտահարկի վերադարձի աճի մասին, նշել է 2023-2024 թվականների հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշների տարբերությունը։

«Հայտնում եմ, որ հիփոթեքային վարկի վճարված տոկոսագումարների դիմաց եկամտային հարկի գումարների գծով վերադարձը կազմել է՝
– 2023 թվականի ընթացքում՝ 31.08.2023 թ. դրությամբ 37,259,312,513 դրամ,
– 2024 թվականի ընթացքում 31.08.2024 թ. դրությամբ կազմել է 49,366,302,975 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 12,106,990,462 դրամով»,- Factor.am-ին պատասխանեցին ՊԵԿ-ից։

Թեև այս դեպքում ևս 2023-2024 թվականներին վերադարձված եկամտային հարկի տարբերությունը չի կազմում ՊԵԿ նախագահի նշած թիվը, այնուամենայնիվ, կարող ենք փաստել, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 12 մլրդ դրամով ավելի շատ եկամտահարկ է վերադարձրել քաղաքացիներին հիփոթեքային վարկի տոկոսների մարման համար։

Անժելա Պողոսյան