Լավրովը մեղադրեց ՀՀ-ին ապաշրջափակումը խոչընդոտելու մեջ․ Փաշինյանի իշխանությունը պիտի՛ պատասխանի կետ-կետ․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնվել են խաղաղության պայմանագրի նախագծից հանել ապաշրջափակման կետը՝ ըստ էության համաձայնության չգալու պատճառով։ Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե զարմանքով է կարդացել Փաշինյանի հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ ՀՀ-ին գործընթացը դանդաղեցնելու մեջ մեղադրելը «սուտ է և ամեն ինչ տակնուվրա է անում»։ Լավրովը նշել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունում ասվում է, որ շարժը կվերականգնվի՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային։ «Եվ այն կվերականգնվի ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ապահովմամբ՝ սև-սպիտակի վրա գրված։ Տարօրինակ է, քանի որ իրականում սկզբից ՀՀ-ն հրաժարվեց ճանապարհից և պնդեց, որ միայն երկաթգիծ լինի։ Հետո հանկարծ ՀՀ-ն ասաց, որ ռուս սահմանապահների մասնակցություն չի լինելու, թեև սևով սպիտակի վրա գրված էր»։ Եթե ՌԴ-ն և Ադրբեջանը ասում են, թե նոյեմբերի 9-ի թուղթը գործում է, և ապաշրջափակումը ըստ դրա պիտի լինի, Իրանի ԱԳՆ օգնականը ՌԴ դեսպան Դեդովին ասել է, թե Իրանը դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։ Սա ասվել է այն բանից հետո, երբ Մոսկվան վերջերս աջակցեց Հայաստանի տարածքով Բաքուն Նախիջևանը կապող միջանցքին:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանելով այս իրավիճակը, ասում է․ «Լավրովը մեղադրեց ՀՀ-ին՝ ապաշրջափակումը խոչընդոտելու մեջ, և ես կարծում եմ՝ Փաշինյանի իշխանությունը պիտի՛ պատասխանի կետ-կետ, ոչ թե ընդհանրական։ ՌԴ-ն ուզում է՝ ՖՍԲ-ն նստի ՀՀ-ով Նախիջան «միջանցք»-ի վրա, փորձում է խափանել միջազգային կազմակերպության ներգրավմանը»։

Երկու ամիս ուշացումով Երևանն ու Բաքուն համաձայնեցրին սահմանազատման կանոնակարգը։ Գլխավոր հարցն է՝ Ադրբեջանը դուրս գալո՞ւ է սահմանազատմամբ ՀՀ-ից օկուպացված 200-300 ք/կմ տարածքից։ Ալիևն ասում էր՝ վերցրել ենք բարձունքները, որ ՀՀ Զինուժին հսկենք։ Սահմանազատման պրոցեսի ընդդիմախոսները ասում էին, որ այսպիսով՝ Հայաստանի դռները բացվում են Ադրբեջանի առաջ, որ միևնույնն է՝ պատերազմ է սկսելու Բաքուն, ինչո՞ւ ենք մեր դիրքերը զիջում, լավ է՝ պատրաստվենք պատերազմին։ Փաշինյանը երեկ Կիրանցի դպրոցում ասում էր՝ այդ գյուղը ամենաանվտանգն է ՀՀ-ում։ Էդգար Վարդանյանը համոզված չի պնդում, որ վստահաբար՝ Ադրբեջանը դուրս կգա ՀՀ տարածքներից, սակայն ձեռքբերում է որակում այս համաձայնությունը․

«ՀՀ-ն կարո՛ղ է Ադրբեջանից պահանջել՝ դուրս գալ իր տարածքից, և ես կարծում եմ՝ ձեռքբերում է սահմանազատման շուրջ համաձայնեցումը, որտեղ կա հղում նաև Ալմա Աթայի հռչակագրին։ Ադրբեջանը չի՛ կարողանա հարձակվել՝ տարածքային պահանջ ներկայացնել։ Բայց և՝ ՀՀ տարածքի օկուպացիան Ադրբեջանի ճնշման գործիքն է և փաստ չէ, որ սահմանազատմամբ դուրս կգա բարձունքներից»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան