Փաշինյանին թվում էր՝ Արցախը հանձնեն, խնդիրները կլուծվեն, բայց Բաքուն ՀՀ-ի տարածքն է «Արևմտյան Ադրբեջան» կոչում․ Արթուր Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդամենը մեկ տարի առաջ է տեղի ունեցել բռնի տեղահանությունը Արցախից։ Ստացվել է այնպես, որ և անկախության հռչակման օրն է սեպտեմբերին, և բռնի տեղահանության։ Արցախը և ՀՀ-ն 1988-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ունեցել են 35 տարի ժամանակ՝ ռեսուրսներ կուտակելու, Արցախը բնակեցնելու, օրինակ՝ կես միլիոն բնակչությամբ։ Սակայն փաստը բռնի տեղահանությունն է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ առկա փաթեթավորմամբ վերադարձն Արցախ անիրատեսական է, անգամ ՀՀ պետական շահերին է հակասում հայտարարվող բովանդակությունը։ Սամվել Շահրամանյանն ասում է, որ Արցախ վերադարձը իրենց իրավունքն է և չի կարող հակասել ՀՀ պետական շահերին։ Ասաց, թե Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հանձնախումբ է ստեղծված, պարբերաբար հանդիպում և հարցը քննարկում են։

Ընդունելի են համարում միջազգային երաշխիքներով, արդար և արժանապատիվ վերադարձը։ Եվ ասաց, որ չի լուծարվել Արցախը, քանի որ իրավական ակտերի հարթակում չի հրապարակվել։ ՀՀ ԱԺ ընդդիմությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի կործանման մեջ, իսկ իշխանականները մեղադրում են ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին՝ Քոչարյանին և Սարգսյանին, որ նրանք իշխանափոխություն արեցին Արցախում այն դեպքում, երբ Բաքուն պահանջել էր դա չանել, հրաժարվեցին բանակցելուց։ Շատերն էին Արցախում հույս դնում Ռուսաստանի անվտանգային երաշխիքների վրա, և հույս էին դնում՝ ընդհուպ սեպտեմբերի 19-ը։ Ռուսական անվտանգային երաշխիքների նկատմամբ դեռ այն ժամանակ թերահավատ էր արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը, որը Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց, որ իրեն բռնի տեղահանման սցենարը տեսանելի էր դեռ սեպտեմբերի 19-ից առաջ, փորձում էր կանխել այդ սցենարը իր պայքարով՝ ռուսական ռազմաբազայի դիմաց պահանջելով կատարել անվտանգային պարտականությունները, սակայն դա չստացվեց։ Նա այսօր կարծում է, որ վերադարձ հնարավոր է՝ Իրանի և Ֆրանսիայի հետ դաշինք կազմելով․

«Այն ժամանակ Արցախում մեր դեմ էին գործում ՌԴ ՖՍԲ-ն, Ադրբեջանը, Արցախի և ՀՀ-ի ընդդիմությունը և իշխանությունը, և ինձ արդեն իսկ տեսանելի էր սեպտեմբերի 19-ը։ Սակայն ՌԴ-ի մասին ասված ցանկացած քննադատական խոսք լռեցվում էր Արցախի ԱԺ ուժերի կողմից։ Փաշինյանին թվում էր՝ Արցախը հանձնեն, խնդիրները կլուծվեն, բայց պարզվեց՝ խնդիրները ավելանում են, Ադրբեջանը ՀՀ տարածքն է Արևմտյան Ադրբեջան կոչում։ Մենք այսօր պահանջում ենք, որ Ադրբեջանի բանակը լքի Արցախը, ՄԱԿ-ին փոխանցվի կառավարումը, միջազգային ուժեր տեղակայվեն, և այդ դեպքում՝ կվերադառնանք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան